Գլեբ Ալեյնիկով
Գլեբ Ալեյնիկով | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր |
Gleb Aleynikov Վիքիպահեստում |
Գլեբ Ալեյնիկով (ռուս.՝ Глеб Олегович Алейников, մարտի 12, 1966, Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարի հեղինակ, պրոդյուսեր և մեդիա մենեջեր։ Ռուսական հեռուսատեսության ակադեմիայի անդամ, «զուգահեռ կինոյի» հիմնադիրներից մեկը՝ Իգոր Ալեյնիկովի և Բորիս Յուխանանովի հետ միասին[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թվականի մարտի 12-ին, Գրոզնիում։
1988 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաշինարարական ինստիտուտըի քաղաքացիական շինարարության ֆակուլտետը։
1980-ական թվականներին, եղբոր՝ Իգոր Ալեյնիկովի հետ միասին, մասնակցել է «մոսկովյան կոնցեպտուալիզմի» դպրոցին պատկանող գեղարվեստական «ընդհատակի» կյանքին[3]։
1987 թվականից եղբոր հետ միասին սկսել է ֆիլմեր նկարել։ Ալեյնիկով եղբայրները պատմության մեջ են մտել որպես փորձարարական ընդհատակյա ֆիլմերի հեղինակներ, որոնք նկարահանվել են ութ և տասնվեց միլիմետրանոց ժապավենների վրա։ Այդ ժամանակաշրջանի առավել հայտնի ֆիլմերից՝ «Տրակտորներ», «Ես սառն եմ, հետո՞ ինչ», «Տղամարդկանց դաժան հիվանդությունը», «Հետքաղաքական կինոնկար», «Չերգիդի սարսափելի գաղտնիքը» և այլն։
1989 թվականին Գլեբ Ալեյնիկովը սկսել է աշխատել «Մոսֆիլմ»-ում։ Մոսֆիլմում նկարահանված հայտնի ֆիլմերից են «Ինչ-որ մեկը եղել է այստեղ», «Տրակտոր-2» ֆիլմերը։
1994 թվականին Գլեբ Ալեյնինովը Բորիս Յուխանանովի հետ միասին ստեղծել է անկախ կինոյի «Սինե Ֆանտոմ» ակումբը[4]։ Ակումբի շրջանակներում հրատարակվում է թերթ և գործում է կինոստուդիա։
2002 թվականին դարձել է ՍՏՍ հեռուստաընկերության շուկայավարման բաժնի տնօրեն։
2004 թվականին դարձել է ՍՏՍ-ի արտադրության գլխավոր տնօրենի տեղակալ։
2008-2010 թվականներին եղել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի շուկայավարման և զարգացման բաժնի տնօրեն։
2010-2012 թվականներին եղել է Муз-ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը[5][6][7]։
«Սին Ֆոնտոմ» թերթի և ակումբի անփոխարինելի ղեկավարն է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 թվական՝ Մ. Ե. (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1987 թվական՝ Տղամարդկանց ծանր հիվանդություն (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1987 թվական՝ Հեղափոխական ուրվագիծ (Ի. Ալեյնիկովի, Գ. Օստրեցովի, Ե. Կոդրատևի հետ միասին)
- 1987 թվական՝ Ես սառն եմ, հետո՞ ինչ (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1987 թվական՝ Տրակտոր (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1988 թվական՝ Բորիս և Գլեբ (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1988 թվական՝ Ֆիլմի վերջը (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1988 թվական՝ Մեքենագիր (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1988 թվական՝ Հետքաղաքական կինո (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1988 թվական՝ Դասավորություն` վերադասավորություն (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1988 թվական՝ «Չերգիդի» սարսափելի գաղտնիքը (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1989 թվական՝ Այստեղ ինչ-որ մեկը եղել է (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1990 թվական՝ Այս աշխարհի ակվարիումային ձկները (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1990 թվական՝ Սպասելով դե Բիլին (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1992 թվական՝ Տրակտորիստները 2 (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1994 թվական՝ Նիկոլայ Բերյոզկինի սիրո պատմությունը (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
- 1997 թվական՝ Ամերիգա (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվական՝ Բիրմինհեմյան զարդապատկեր
- 2012 թվական՝ Բիրմինհեմյան զարդապատկեր-2
- 2012 թվական՝ Մարքսի համար...
- 2012 թվական՝ Օլիգարխի երազանքը
- 2014 թվական՝ Դե Բիլի վերադարձը
- 2015 թվական՝ Էլիքսիր
Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 թվական՝ Ես սառն եմ, հետո՞ ինչ
- 1992 թվական՝ Տրակտորներիստները 2
- 1998 թվական՝ Ձեն բոքսինգ
- 2002 թվական՝ Հիմար Իվանը
- 2004 թվական՝ Աստվածուհի. ինչպես ես սիրեցի
- 2004 թվական՝ Ես քեզ սիրում եմ
- 2012 թվական՝ Օլիգարխի երազանքը
- 2015 թվական՝ Էլիքսիր
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ կինոռեժիսոր, «Սիմֆոնտ» ամսագրի թողարկիչ Լենկա Կաբանկովան է։ Ունեն 3 երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Россия на 66-м Берлинале и Европейском кинорынке Արխիվացված 2016-02-05 Wayback Machine. ProfiCinema.
- ↑ Мозги кинозрителя превращаются в мраморную говядину. Slon.
- ↑ Глеб Алейников Արխիվացված 2017-05-11 Wayback Machine. Энциклопедия Отечественного кино.
- ↑ Как Игорь Летов стал Егором Летовым Արխիվացված 2016-07-15 Wayback Machine. REGNUM.
- ↑ Алейников Глеб Олегович Արխիվացված 2017-05-24 Wayback Machine. Атлас медиаменеджеров.
- ↑ «Глеб Алейников перешёл на МУЗ-ТВ». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
- ↑ К 50-летию Игоря Алейникова ретроспектива(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գլեբ Ալեյնիկով Афиша. Ру կայքում
- Глеб Олейников: «Все вышли из МИРа». Сеанс.
- Գլեբ Ալեյնիկով. Вокруг ТВ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Ալեյնիկով» հոդվածին։ |
|