Գլեբ Ալեյնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեբ Ալեյնիկով
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1966(1966-03-12) (58 տարեկան)
ԾննդավայրԳրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր
 Gleb Aleynikov Վիքիպահեստում

Գլեբ Ալեյնիկով (ռուս.՝ Глеб Олегович Алейников, մարտի 12, 1966(1966-03-12), Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր, սցենարի հեղինակ, պրոդյուսեր և մեդիա մենեջեր։ Ռուսական հեռուսատեսության ակադեմիայի անդամ, «զուգահեռ կինոյի» հիմնադիրներից մեկը՝ Իգոր Ալեյնիկովի և Բորիս Յուխանանովի հետ միասին[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի մարտի 12-ին, Գրոզնիում։

1988 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաշինարարական ինստիտուտըի քաղաքացիական շինարարության ֆակուլտետը։

1980-ական թվականներին, եղբոր՝ Իգոր Ալեյնիկովի հետ միասին, մասնակցել է «մոսկովյան կոնցեպտուալիզմի» դպրոցին պատկանող գեղարվեստական «ընդհատակի» կյանքին[3]։

1987 թվականից եղբոր հետ միասին սկսել է ֆիլմեր նկարել։ Ալեյնիկով եղբայրները պատմության մեջ են մտել որպես փորձարարական ընդհատակյա ֆիլմերի հեղինակներ, որոնք նկարահանվել են ութ և տասնվեց միլիմետրանոց ժապավենների վրա։ Այդ ժամանակաշրջանի առավել հայտնի ֆիլմերից՝ «Տրակտորներ», «Ես սառն եմ, հետո՞ ինչ», «Տղամարդկանց դաժան հիվանդությունը», «Հետքաղաքական կինոնկար», «Չերգիդի սարսափելի գաղտնիքը» և այլն։

1989 թվականին Գլեբ Ալեյնիկովը սկսել է աշխատել «Մոսֆիլմ»-ում։ Մոսֆիլմում նկարահանված հայտնի ֆիլմերից են «Ինչ-որ մեկը եղել է այստեղ», «Տրակտոր-2» ֆիլմերը։

1994 թվականին Գլեբ Ալեյնինովը Բորիս Յուխանանովի հետ միասին ստեղծել է անկախ կինոյի «Սինե Ֆանտոմ» ակումբը[4]։ Ակումբի շրջանակներում հրատարակվում է թերթ և գործում է կինոստուդիա։

2002 թվականին դարձել է ՍՏՍ հեռուստաընկերության շուկայավարման բաժնի տնօրեն։

2004 թվականին դարձել է ՍՏՍ-ի արտադրության գլխավոր տնօրենի տեղակալ։

2008-2010 թվականներին եղել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի շուկայավարման և զարգացման բաժնի տնօրեն։

2010-2012 թվականներին եղել է Муз-ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը[5][6][7]։

«Սին Ֆոնտոմ» թերթի և ակումբի անփոխարինելի ղեկավարն է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1986 թվական՝ Մ. Ե. (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1987 թվական՝ Տղամարդկանց ծանր հիվանդություն (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1987 թվական՝ Հեղափոխական ուրվագիծ (Ի. Ալեյնիկովի, Գ. Օստրեցովի, Ե. Կոդրատևի հետ միասին)
  • 1987 թվական՝ Ես սառն եմ, հետո՞ ինչ (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1987 թվական՝ Տրակտոր (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1988 թվական՝ Բորիս և Գլեբ (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1988 թվական՝ Ֆիլմի վերջը (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1988 թվական՝ Մեքենագիր (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1988 թվական՝ Հետքաղաքական կինո (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1988 թվական՝ Դասավորություն` վերադասավորություն (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1988 թվական՝ «Չերգիդի» սարսափելի գաղտնիքը (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1989 թվական՝ Այստեղ ինչ-որ մեկը եղել է (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1990 թվական՝ Այս աշխարհի ակվարիումային ձկները (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1990 թվական՝ Սպասելով դե Բիլին (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1992 թվական՝ Տրակտորիստները 2 (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1994 թվական՝ Նիկոլայ Բերյոզկինի սիրո պատմությունը (Ի. Ալեյնիկովի հետ միասին)
  • 1997 թվական՝ Ամերիգա (Ի. Ալեյնիկովի հետ միասին)

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվական՝ Բիրմինհեմյան զարդապատկեր
  • 2012 թվական՝ Բիրմինհեմյան զարդապատկեր-2
  • 2012 թվական՝ Մարքսի համար...
  • 2012 թվական՝ Օլիգարխի երազանքը
  • 2014 թվական՝ Դե Բիլի վերադարձը
  • 2015 թվական՝ Էլիքսիր

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 թվական՝ Ես սառն եմ, հետո՞ ինչ
  • 1992 թվական՝ Տրակտորներիստները 2
  • 1998 թվական՝ Ձեն բոքսինգ
  • 2002 թվական՝ Հիմար Իվանը
  • 2004 թվական՝ Աստվածուհի. ինչպես ես սիրեցի
  • 2004 թվական՝ Ես քեզ սիրում եմ
  • 2012 թվական՝ Օլիգարխի երազանքը
  • 2015 թվական՝ Էլիքսիր

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ կինոռեժիսոր, «Սիմֆոնտ» ամսագրի թողարկիչ Լենկա Կաբանկովան է։ Ունեն 3 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Россия на 66-м Берлинале и Европейском кинорынке Արխիվացված 2016-02-05 Wayback Machine. ProfiCinema.
  2. Мозги кинозрителя превращаются в мраморную говядину. Slon.
  3. Глеб Алейников Արխիվացված 2017-05-11 Wayback Machine. Энциклопедия Отечественного кино.
  4. Как Игорь Летов стал Егором Летовым Արխիվացված 2016-07-15 Wayback Machine. REGNUM.
  5. Алейников Глеб Олегович Արխիվացված 2017-05-24 Wayback Machine. Атлас медиаменеджеров.
  6. «Глеб Алейников перешёл на МУЗ-ТВ». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  7. К 50-летию Игоря Алейникова ретроспектива(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Ալեյնիկով» հոդվածին։