Jump to content

Գիշերային սարսափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային սարսափ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-9307.46
ՀՄԴ-10F51.4

Գիշերային սարսափ կամ քնի սարսափ (լատին․՝ Pavor nocturnus)՝ քնի խանգարում, որն առաջացնում է խուճապային զգացողություններ կամ սարսափ և հիմնականում տեղի է ունենում հանդարտ քնի առաջին ժամվա 3-4-րդ փուլերի ընթացքում՝ տևելով 1-ից մինչև 10 րոպե։ Կարող են նաև երկարատև բնույթ կրել՝ հատկապես երեխաների մոտ։ Քնի սարսափները, ըստ Քնի խանգարումների միջազգային դասակարգման, տեսակավորվում են NREM-ով պայմանավորված պարասոմնիայի շարքում[1]։ Կան ևս երկու դասակարգումներ․ REM-ով պայմանավորված և այլ պարասոմնիաներ[2]։ Պարասոմնիաները որակավորվում են որպես անցանկալի ֆիզիկական իրադարձություններ կամ փորձություններ, որոնք տեղի են ունենում քուն մտնելու պահին, քնի ընթացքում կամ քնից արթնանալու պահին[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային սարսափները հիմնականում սկսվում են մանկահասակ տարիքում և տարիների հետ էլ ավելի խորանում։ Գիշերային սարսափների առաջացման հիմնական գործոններից են երիտասարդ լինելը, քնի պակասը, դեղամիջոցները, սթրեսը, ջերմությունը կամ քնի ներքին խանգարումներ։ Չնայած անհատական է հիվանդության հաճախականությունը և ծանրությունը տարբեր անձանց մոտ, բայց դրվագները կարող են կրկնվել օրերի կամ շաբաթների ընմիջումներով, բայց և կարող են տեղի ուեննալ անընդմեջ կամ մեկ գիշերում մի քանի անգամներով։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ գիշերային ցնցումները կարող են շփոթել մղձավանջերի հետ և ներկայացնել որպես գիշերային սարսափ։

Գիշերային սարսափները հակված են դրսևորվել դելտա-քնից արթնանալու ժամանակահատվածում կամ դանդաղ-ալիքային քնում։ Դելտա-քունը հիմնականում տեղի է ունենում քնի ցիկլի առաջին կեսում։ Սա նշանակում է, որ ավելի շատ դելտա-քուն ունեցող անատներն ավելի հակված են ունենալ և գիշերային վախեր։

Մինչ մղձավանջները (ՌԵՄ քնի ընթացքում տեսած վատ երազները սարսափի կամ վախի զգացողություններ են առաջացնում) հիմնականում տարածված են մանկահասակ երեխաների մոտ, գիշերայյին սարսափներն ավելի հազվադեպ են լինում։ Ընդհանուր առմամբ գիշերային սարսափների տարածվածությունն անհայտ է։ Գիշերային սարսափի դրվագներ տեսնող փոքր երեխաների քանակը (տարբերակում ենք քնի սարսափի խանգարումից, որը պարբերական է և տառապանք և հյուծվածություն է առաջ բերում) գնահատվում է 36,9% 18 ամսականում և 19,7%՝ 30։ Մեծահասակների շրջանում տարածածությունն ավելի քիչ էր՝ ընդամենը 2,2%։ Գիշերային սարսափները հայտնի են դեռ վաղընջական ժամանկներից, չնայած,մինչև հանդարտ քնի մասին ուսումնասիրությունները, տարբերակումը մղձավանջներից անհնար էր։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային սարսափների համընդհանուր առանձնահատկությունն անմխիթարությունն է՝ շատ նման խուճապային գրոհին։ Գիշերային վախի ընդհարումների ընթացքում, մարդիկ հիմնականում բնութագրվում են խորը քնի փուլից ակնթարթային արթնացմամբ․ «բարդու պես ուղղիղ» նստած դիրք, լայն բացված աչքեր և վախի կամ տագնապի հայացք աչքերում։ Նրանք հաճախ կարող են չճալ, գոռալ կամ փորձել խոսել, չնայած նման խոսքը մեծամասամբ անհասկանալի է։ Դեռ ավելին, սա ուղեկցվում է հաճախակի քրտնարտադրությամբ, արագ շնչառությամբ և արագ սրտխփոցով (ինքնավար նշաններ)։ Նման դեպքերում անհատների մոտ հավանականությունն ավելի մեծ է որ կունենան ավելի շարժվելու հետ կապված բարդություններ, օրինակ՝ վերջույթները ծալելը, որը կարող է ուղեկցվել բռունցքների հարվածներով, ճոճվելով կամ փախուստի փորձերով։

Չնայած նրան, որ գիշերային սարսափի ախտանիշները դեռահսաների և մեծահասակների մոտ նման են, վերջիններիս պատճառները, կանխատեսումները և բուժումները որակապես տարբերվում են։ Ապացուցված է, որ գիշերային սարսափները կարող են ի հայտ գալ, երբ դրանցով տառապողը չի սնվում հատուկ դիետայով, չի ապահովում համապատասխան քանակի կամ որակի քուն (օրինակ՝ քնի ափնեայի պատճառով) կամ դիմակայում է սթրեսային իրավիճակների։ Մեծահասակաները, որոնք սեռական բռնության զոհ են դարձել, ավելի մեծ հավանականություն կա, որ քնի խանգարումների ախտանիշներ ցույց կտան, որոնցից է և գիշերային սարսափը։ Ընդհանուր առմամբ, չնայած մեծահասակների մոտ կրկնվող քնի վախերը առավել քիչ են տարածված, հաճախ դրական են արձագանքում բուժումներին, որոնք վերացնում են վատ քանակի և որակի քնի պատճառները։

Գիշերային սարսափները սովորաբար տեղի են ունենում 3-12 նաև

Մե տարեկաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային սարսափները մեծահասակների մոտ ավելի քիչ են հանդիպում, քան երեխաների մոտ։ Շատ դեպքերում դրանք վկայում են հուզմունքի, անհանգստության, ագրեսիայի մասին։ Ախտանիշները ճիշտ նույնն են, ինչ երեխաների մոտ։ Ցանկալի է խուսափել հուզմունք, անհանգստություն և ագրեսիա առաջացնող իրավիճակներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Всемирная организация здравоохранения Международная классификация болезней (10-й пересмотр). Класс V: Психические расстройства и расстройства поведения (F00—F99) (адаптированный для использования в Российской Федерации). — Ростов-на-Дону: «Феникс», 1999. — ISBN 5-86727-005-8
  2. Sateia, Michael J. (November 2014). «International Classification of Sleep Disorders-Third Edition». Chest. 146 (5): 1387–1394. doi:10.1378/chest.14-0970. PMID 25367475.