Գերությունից գերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերությունից գերություն
«Գերությունից գերություն» ժողովածուի շապիկը
ՀեղինակՄնացական Թարյան
ԺանրԲանաստեղծություններ
ԹեմաՀայրենական մեծ պատերազմ
Լեզուհայերեն
Էջեր152
ԽմբագիրԴավիթ Հովհաննես
ՆկարազարդողՍ. Սաղաթելյան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակիչ«Արևիկ»
Հրատարակման տարեթիվ1990
ԳՄԴ84 H7-5, Թ 335

Գերությունից գերություն, Մնացական Թարյանի բանաստեղծությունների ժողովածուն, որը հրատարակվել է 1990 թվականին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մնացական Թարյանի «Գերությունից գերություն» բանաստեղծությունների ժողովածուն բաղկացած է երկու մասերից՝ «Իմ Դանթեականը» և «Ուրալյան տետրակ»։ Ժողովածուում բանաստեղծությունների միջոցով հեղինակը նկարագրում է ֆաշիստական և ստալինյան համակերնտրոնացման ճամբարներում իր կրած տառապանքները։ Հեղինակը բանաստեղծությունները գրել է քաղցի, մահվան ու մատնության տագնապի մեջ` ցեմենտի թղթե պարկից կտրված պատառիկների, ծխախոտի բացված տուփի, բժշկական տեղեկանքների և քարտաթղթերի վրա, որոնք նրան ուղեկցել են ճամբարից ճամբար։

Բոլոր բանաստեղծություններն ունեն իրական հիմք, տեսած, զգացած և ապրված դեպքեր են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]