Բարձրությունը 30 սմ-ից չի անցնում։ Ցողունը սողացող է։ Տերևները բարակ են, հարթ և պարուրաձև դասավորված։ Ցողունի գագաթին գտնվում են սպորոֆիլները՝ հավաքված սպորանգիումում։ Վերջիններում առաջանում են սպորները։ Գետնամուշկանմաններին բնորոշ է սերունդների հաջորդականությունը։ Սպորոֆիտը առաջացնում է սպորներ, որոնք աճելով տալիս են գամետոֆիտ։
Плауновидные // Плата — Проб. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : в 30 т. / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 20).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 24)։