Jump to content

Գենադի Անդրոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի  Անդրոսով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Գենադի  Իվանովիչ Անդրոսով
Մասնագիտացում՝Ազատ  ոճի  լողորդ
Երկիր՝{{{2}}} ԽՍՀՄ → {{{2}}} Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 1, 1939(1939-08-01)
Ծննդավայր՝Krasnoe, Q19631981?, Չանովսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝մարտի 21, 2016(2016-03-21) (76 տարեկան)
Մահվան վայր՝Լվով, Ուկրաինա
Մասնագիտական տարիներ՝1956-1963
Հասակ՝169 սմ
Քաշ՝61 կգ

Գենադի Իվանովիչ Անդրոսով  (օգոստոսի 1, 1939(1939-08-01), Krasnoe, Q19631981?, Չանովսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 2016(2016-03-21), Լվով, Ուկրաինա), խորհրդային լողորդ, մասնագիտացված է ազատ ոճի լողում եւ համալիր լողում։ Հանդես է եկել համամիութենական մակարդակով 1956-1963 թթ. ժամանակահատվածում,  երկու ամառային Օլիմպիական խաղերի  մասնակից, Եվրոպայի չեմպիոն,  հաղթող համամիութենական և հանրապետական նշանակության  մրցումներում։ Մրցումներում ներկայացնում էր մարզական  "Դինամո"  ակումբը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր ակումբ։ Նաեւ հայտնի է որպես դասախոս Լվովի պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի  բաժնում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Անդրոսորվը  ծնվել է 1939 թվականի օգոստոսի 1-ին Նովոսիբիրսկի մարզի  Կրասնոե  գյուղում։  Հետագայում տեղափոխվել է մշտական բնակության Ուկրաինական ԽՍՀ-ում, 1962 թվականին ավարտել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի  պետական համալսարանը։  

Համամիութենական մակարդակի  առաջին  լուրջ հաջողությունը հասավ տասնյոթ  տարեկանում, 1956թ. մրցաշրջանում, երբ դարձել է Խորհրդային Միության չեմպիոն  1500 մետր ազատ ոճի  լողում։ Շնորհիվ հաջող ելույթների  արժանացել է  մասնակցել  ամառային Օլիմպիական խաղերին՝ Մելբուռնում, սակայն,  այդտեղ չի  կարողացել անցնել  նախնական որակավորման փուլը, որտեղ զբաղեցրել է հինգերորդ տեղը և ցույց տվել 19:22,6 արդյունք։

1957 թվականին Անդրոսովը սահմանել է համաշխարհային ռեկորդ  400 մ համալիր լողում (5.09,4): Հաջորդ մրցաշրջանում դարձել է  համամիութենական առաջնությունում  արծաթե  մեդալակիր  500մ  մրցաձևում և եղել է Եվրոպայի առաջնության  ջրային մարզաձեւերին Բուդապեշտում, որտեղից բերել է  բրոնզե  մրցանակ, նույն  կարգի   եզրափակչում է նրան շրջանցել են միայն բրիտանացի Իէն Բլեքը  եւ հունգարացի  Յոժեֆ Կատոնը։ Գտնվելով Խորհրդային  ազգային  թիմի  առաջատարների թվում,  բարեհաջող անցել է 1960թ. Հռոմի  Օլիմպիական  խաղերի որակավորումը, բարելավել է իր արդյունքը 1500 մետր ազատ ոճի  մրցաձևում, ցույց տալով հինգերորդ նախնական  18:39,0  արդհունքը, սակայն դա դեռ բավական չէր հաջորդ փուլ  հասնելու  համար։

1961թ. ԽՍՀՄ  առաջնությունում  Գենադի  Անդրոսովը հաղթել է միանգամից երկու մրցաձևերում՝  400 մետր ազատ ոճում  եւ էստաֆետայում՝  4 × 200 մետր ազատ ոճով։  Մեկ տարի անց  դարձել  է լավագույնը  400 մետր  համալիր  լողում եւ ելույթ է  ունեցել եվրոպայի առաջնությունում՝ Լայպցիգում, որտեղ առաջ է անցել բոլոր մրցակիցներից և նվաճել  ոսկին։  1963 թվականին կրկին հաղթել է համամիութենական  առաջնությունը 400 մետր  համալիր  լողում  և  բրոնզե մեդալակիր դարձավ լողի 1500 մետր ազատ ոճում։  Ծրագրել էր մասնակցել Օլիմպիական խաղերին, 1964 թ. Տոկիոյում, բայց  մարզումներից  մեկում լուրջ վնասվածք է ստացել ոտքերի  շրջանում, կես տարվա ընթացքում բուժում է անցել եւ այդ պատճառով ստիպված է եղել ավարտել մարզիկի  իր կարիերան։ Ակնառու սպորտային ձեռքբերումների համար արժանացել է  "ԽՍՀՄ սպորտի Վաստակավոր վարպետ"-ի կոչման (1963 թ.)[1]:

Ավարտելով սպորտային կարիերան՝ սկսած 1965 թվականից, երկար տարիներ աշխատել է որպես դասախոս Լվովի պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի  բաժնում։ 

Մահացել է 2016թ. մարտի 21-ին  Լվովում՝ 76 տարեկան հասակում. Թաղված է Բրյուխովիչի[2]  գերեզմանատանը։ 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Школьников Е. А. Динамо. Энциклопедия. — 2. — Olma Media Group, 2003. — С. 205. — 477 с. — ISBN 5224043999
  2. «Ушел из жизни легендарный украинский пловец Геннадий Андросов». zik.ua. 2016 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 12-ին.