Գենադի Անդրոսով
Գենադի Անդրոսով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | Գենադի Իվանովիչ Անդրոսով |
Մասնագիտացում՝ | Ազատ ոճի լողորդ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 1, 1939 |
Ծննդավայր՝ | Krasnoe, Q19631981?, Չանովսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ՝ | մարտի 21, 2016 (76 տարեկան) |
Մահվան վայր՝ | Լվով, Ուկրաինա |
Մասնագիտական տարիներ՝ | 1956-1963 |
169 սմ | |
Քաշ՝ | 61 կգ |
Գենադի Իվանովիչ Անդրոսով (օգոստոսի 1, 1939, Krasnoe, Q19631981?, Չանովսկի շրջան, Նովոսիբիրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 2016, Լվով, Ուկրաինա), խորհրդային լողորդ, մասնագիտացված է ազատ ոճի լողում եւ համալիր լողում։ Հանդես է եկել համամիութենական մակարդակով 1956-1963 թթ. ժամանակահատվածում, երկու ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն, հաղթող համամիութենական և հանրապետական նշանակության մրցումներում։ Մրցումներում ներկայացնում էր մարզական "Դինամո" ակումբը, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր ակումբ։ Նաեւ հայտնի է որպես դասախոս Լվովի պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի բաժնում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենադի Անդրոսորվը ծնվել է 1939 թվականի օգոստոսի 1-ին Նովոսիբիրսկի մարզի Կրասնոե գյուղում։ Հետագայում տեղափոխվել է մշտական բնակության Ուկրաինական ԽՍՀ-ում, 1962 թվականին ավարտել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը։
Համամիութենական մակարդակի առաջին լուրջ հաջողությունը հասավ տասնյոթ տարեկանում, 1956թ. մրցաշրջանում, երբ դարձել է Խորհրդային Միության չեմպիոն 1500 մետր ազատ ոճի լողում։ Շնորհիվ հաջող ելույթների արժանացել է մասնակցել ամառային Օլիմպիական խաղերին՝ Մելբուռնում, սակայն, այդտեղ չի կարողացել անցնել նախնական որակավորման փուլը, որտեղ զբաղեցրել է հինգերորդ տեղը և ցույց տվել 19:22,6 արդյունք։
1957 թվականին Անդրոսովը սահմանել է համաշխարհային ռեկորդ 400 մ համալիր լողում (5.09,4): Հաջորդ մրցաշրջանում դարձել է համամիութենական առաջնությունում արծաթե մեդալակիր 500մ մրցաձևում և եղել է Եվրոպայի առաջնության ջրային մարզաձեւերին Բուդապեշտում, որտեղից բերել է բրոնզե մրցանակ, նույն կարգի եզրափակչում է նրան շրջանցել են միայն բրիտանացի Իէն Բլեքը եւ հունգարացի Յոժեֆ Կատոնը։ Գտնվելով Խորհրդային ազգային թիմի առաջատարների թվում, բարեհաջող անցել է 1960թ. Հռոմի Օլիմպիական խաղերի որակավորումը, բարելավել է իր արդյունքը 1500 մետր ազատ ոճի մրցաձևում, ցույց տալով հինգերորդ նախնական 18:39,0 արդհունքը, սակայն դա դեռ բավական չէր հաջորդ փուլ հասնելու համար։
1961թ. ԽՍՀՄ առաջնությունում Գենադի Անդրոսովը հաղթել է միանգամից երկու մրցաձևերում՝ 400 մետր ազատ ոճում եւ էստաֆետայում՝ 4 × 200 մետր ազատ ոճով։ Մեկ տարի անց դարձել է լավագույնը 400 մետր համալիր լողում եւ ելույթ է ունեցել եվրոպայի առաջնությունում՝ Լայպցիգում, որտեղ առաջ է անցել բոլոր մրցակիցներից և նվաճել ոսկին։ 1963 թվականին կրկին հաղթել է համամիութենական առաջնությունը 400 մետր համալիր լողում և բրոնզե մեդալակիր դարձավ լողի 1500 մետր ազատ ոճում։ Ծրագրել էր մասնակցել Օլիմպիական խաղերին, 1964 թ. Տոկիոյում, բայց մարզումներից մեկում լուրջ վնասվածք է ստացել ոտքերի շրջանում, կես տարվա ընթացքում բուժում է անցել եւ այդ պատճառով ստիպված է եղել ավարտել մարզիկի իր կարիերան։ Ակնառու սպորտային ձեռքբերումների համար արժանացել է "ԽՍՀՄ սպորտի Վաստակավոր վարպետ"-ի կոչման (1963 թ.)[1]:
Ավարտելով սպորտային կարիերան՝ սկսած 1965 թվականից, երկար տարիներ աշխատել է որպես դասախոս Լվովի պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի բաժնում։
Մահացել է 2016թ. մարտի 21-ին Լվովում՝ 76 տարեկան հասակում. Թաղված է Բրյուխովիչի[2] գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Школьников Е. А. Динамо. Энциклопедия. — 2. — Olma Media Group, 2003. — С. 205. — 477 с. — ISBN 5224043999
- ↑ «Ушел из жизни легендарный украинский пловец Геннадий Андросов»։ zik.ua։ 2016-03-22։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-03-ին։ Վերցված է 2007-02-12