Գեղարդյան ոսկեբզեզ
Գեղարդյան ոսկեբզեզ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Sphenoptera geghardica
|
Գեղարդյան ոսկեբզեզ (լատին․՝ Sphenoptera geghardica), ոսկեբզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բավականին ուռուցիկ, նեղ, փայլուն մարմնով և 6-8,5 մմ երկարությամբ ոչ մեծ բզեզ է։ Գունավորումը մետաղական բրոնզագույն է՝ թույլ պղնձակարմրավուն շողշողյոնով[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայտնաբերվել է Գողթ գյուղի շրջակայքում՝ Գեղարդավանքի մոտ (Կոտայքի մարզ) և «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են կիսաանապատներում և ֆրիգանայում, հանդիպում են հուլիսի երկրորդ կեսին և օգոստոսի կզբին։ Զարգացումը միամյա է[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահամանափակ արեալով հազվագյուտը տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը բավականին բարձր է, իսկ փոփոխության միտումները անհայտ։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.