Գեղամ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Ստեփանյան
Ծնվել է1991(1991)
ԾննդավայրԱրցախ, ք. Ստեփանակերտ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ, Հայաստանի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ, միջազգայնագետ
ԱշխատանքԱՀ Մարդու իրավունքների պաշտպան
ԱշխատավայրԱրցախի Հանրապետության ՄԻՊ

Գեղամ Ստեփանյան (հուլիսի 22, 1991 թվականին, Ստեփանակերտ), հայ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղամ Ստեփանյանը ծնվել է Ստեփանակերտում 1991 թվականի հուլիսի 22-ին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-2008 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում։
  • 2008-2014 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժնում։
  • 2014-2016 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում[2]։
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2011 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։

Քաղաքական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական։
  • 2016-2019 թվականներին. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում։
  • 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտը աշխատել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես Գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար)։
  • 2021 թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գեղամ Ստեփանյանը դարձավ Արցախի ՄԻՊ». hetq.am.
  2. «Գեղամ Ստեփանյան». Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան.