Գարիկ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարիկ Սարգսյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար
Դրոշ
Դրոշ
2016 - 2018
Դրոշ
Դրոշ
ՀՀ Արարատի մարզպետ
Դրոշ
Դրոշ
2018 - 2020
 
Ծննդյան օր նոյեմբերի 17, 1987(1987-11-17) (36 տարեկան)
Ծննդավայր Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Գարիկ Սարգսյան (նոյեմբերի 17, 1987(1987-11-17), Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Արարատի նախկին մարզպետ (2018 թվականի հունիսի 1-ից[1] 2020 թվականի դեկտեմբերի 9-ը), ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում։

1994-2004 թվականներին սովորել է Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

2004 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «Դիվանագիտություն» բաժին։

2005-2007 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

Զորացրվելուց հետո՝ 2007 թվականից, շարունակել է ուսումը։ Բակալավրիատն ավարտել է 2010 թվականին։

2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (CES)»-ում՝ ստանալով մագիստրոսի աստիճան՝ եվրոպագետի որակավորմամբ։

Հայաստանում աշխատանք չգտնելով՝ 2012-2015 թվականներին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատի հետ մեկնել է Արցախ՝ մասնակից լինելու սահմանի պաշտպանությանը[1]։

Հասարակական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։ Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է կուսակցության կանոնադրության և ծրագրի մշակման աշխատանքներին։ Ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Կյանքի տարածքային կառույցը[2]։

2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի համայնքապետ[3][4][5]։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ։

2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ[6][7][8][9][10][11]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն[12][13][14]։

2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[15][16]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.gov.am/am/regions/810/
  2. https://civilcontract.am/about-us/garik-sargsyan(չաշխատող հղում)
  3. https://armenpress.am/arm/news/860621
  4. https://www.azatutyun.am/a/27999924.html
  5. http://slim.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%AF-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A9%D5%B6%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80/
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  8. https://armenpress.am/arm/news/936429.html
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  10. https://www.azatutyun.am/a/29521079.html
  11. http://asekose.am/hy_AM/news/3/265654-garik-sargsyane-nsanakvelou-e-ararati-marzpetjamanak.html
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  13. https://168.am/2018/12/10/1055180.html
  14. https://www.aravot.am/2018/12/10/999825/
  15. https://www.panorama.am/am/news/2019/01/04/%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/2055135
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]