Jump to content

Գավալայի բնակելի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավալայի բնակելի տուն
Տեսակշենք և տեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հասցեул. Пушкинская, 93А, г. Ростов-на-Дону, Россия
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ն. Ա. Գավալայի բնակելի տուն (ռուս.՝ Жилой дом Н. А. Гавала), շենք Դոնի Ռոստովի Պուշկինի փողոցում (շենք №93)։ Բնակելի տունը կառուցվել է XIX դարի վերջում[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Բնակելի տան առաջին սեփականատերը եղել է Ռուսաստանի բորսաների ընկերության անդամ, ծագումով հույն Նիկոլայ Անտոնովիչ Գավալան։ 1913 թվականի փաստաթղթերով տունը պատկանել է Մարիա Գեորգիևնա Գավալային, որը, ենթադրաբար, եղել է նրա կինը։ Գավալա ընտանիքը հեռացել է Ռոստովից Քաղաքացիական պատերազմի տարիներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքն ազգայնացվեց, և շենքի սենյակները դարձան կոմունալ բնակարաններ։ Հետագայում շենքը բազմիցս վերանորոգվել է[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի բնակելի տունը գտնվում է Պուշկինի փողոցի կարմիր գծի վրա։ Ինչպես XIX դարի վերջի բազմաթիվ այլ բնակելի շենքերում, Գավալայի տան ճարտարապետությունում միաձուլված են տարբեր ոճերի տարրեր։ Կողքերից գտնվում են երկու կամարներ` շքամուտքը (ձախից) և մուտքը դեպի բակ (աջից)։ Մուտքի դարպասի կռածո ցանցի վրա «Н» և «Г» տառերն են (տանտիրոջ անվան և ազգանվան առաջին տառերը)։ Շքամուտքի վրա սկզբնապես նույնպես եղել են կռածո ցանցեր սկզբնատառերով, բայց մինչև մեր օրերը հասել է միայն մեկը։ Առաջին հարկի պատերը երեսպատված են կոպտատաշ քարով։ Լուսամուտատեղերը զարդարված են տարբեր շրջկալներով։ Երկրորդ հարկում կողային դարպասի նեղ պատուհանները մոտեցված են իրար և երեքն են։ Կենտրոնական մասում երկու զույգ պատուհաններ են` երկուական իրար մոտեցված։ Ճակատն ավարտվում է կիսասյուներով և դեկորատիվ բարձակներով ճաղաշարով։ Ձեղնահարկը խիստ վերակառուցված է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 29—32. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.