Jump to content

Գանգերի աշտարակը․ Ճանապարհորդություն Պարսկաստանի և Թուրքահայաստանի միջով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգերի աշտարակը․ Ճանապարհորդություն Պարսկաստանի և Թուրքահայաստանի միջով
անգլ.՝ A tower of skulls
ՀեղինակՋերալդ Րեյտինջեր
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր336
ՀրատարակիչDuckworth Books?
Հրատարակման տարեթիվ1932
OCLC3303391

Գանգերի աշտարակը․ Ճանապարհորդություն Պարսկաստանի և Թուրքահայաստանի միջով (անգլ.՝ A Tower of Skulls: A journey through Persia and Turkish Armenia), Հերալդ Ռայթլինգեր Ռոբերթսի 1932 թվականին Լոնդոնում հրատարակված գիրքն է։

Հերալդ Ռայթլինգեր Ռոբերթս (1900-1978), անգլիացի տնտեսագետ, արվեստաբան և պատմաբան։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում, կռվել Առաջին աշխարհամարտում։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ այդ թվում նաև Հոլոքոստին նվիրված երկու աշխատությունների։ 1930-1931 թվականների Ռայթլինգերը ձմռանը և գարնան սկզբին ճամփորդել է Պարսկաստանում և Արևմտյան Հայաստանում։ Նրա ճամփորդության նկարագրությունը գրքի տեսքով լույս է տեսել 1932 թվականին «ՙԳանգերի աշտարակը. Ճամփորդություն Պարսկաստանով և Թուրքահայաստանով» վերնագրով։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճամփորդությունը սկսվում է Միջագետքից, շարունակվում Պարսկաստանով, Ուրմիա-Խոյ-Մակու գծով հասնում Բայազետ։ Հեղինակը լինում է Իգդիրում, Կարսում, Էրզրումում և այլ բնակավայրերում։ Հեղինակը նկարագրական նյութը համադրում է հետաքրքիր պատմական տեղեկությունների հետ։ Ուշագրավ է այն փաստը, որ հեղինակն Արևմտյան Հայաստանում ճամփորդում էր մի ժամանակահատվածում, երբ արդեն տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Երկիրը դատարկվել էր իր բնիկ՝ հայ բնակչությունից։ Ուստի աշխատանքի վերնագիրն ամենևին էլ պատահական չի ընտրված։ Գրքում կան լուսանկարներ, քարտեզ։ Քարտեզում առկա է Թուրքահայաստան տեղանունը (ՙTurkish Armenia՚)[1]։

Քաղվածքներ գրքից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ թյուրքական նվաճողներ` մոնղոլներ, թաթարներ, աֆղաններ և քաջարներ, դարեր շարունակ ունեցել են խորհրդանշական մի սովորույթ, երբ նրանք գրավում էին մեծ քաղաք, դարպասներից դուրս կառուցում էին գանգերից աշտարակներ, և դրանք գլխավոր հուշարձաններն էին, որ մնացել են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gerald Reitlinger, A Tower of Skulls: A journey through Persia and Turkish Armenia, London: Duckworth, 1932