Jump to content

Գայլարդիա երկգույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլարդիա երկգույն
Գայլարդիա երկգույն
Գայլարդիա երկգույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Helenieae
Ենթատրիբա Gaillardiinae
Ցեղ Գայլլարդիա (Gaillardia)
Տեսակ Գայլարդիա երկգույն (G. pulchella)
Միջազգային անվանում
Gaillardia pulchella

Գայլարդիա երկգույն (լատին․՝ Gaillardia pulchella), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս, որը ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկաներից է։ Լուսասեր և բավականին երաշտադիմացկուն բույս է, աճում և առատորեն ծաղկում է հումուսով ու սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողերում։ Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները երկարավուն օվալաձև են, լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր։ Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև կամ միայն խողովակաձև խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է՝ դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր։ Հանդիպում են կիսալիաթերթիկ և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր։ Բույսի բարձրությունը չի անցնում 50-60 սմ-ից։ Ունի հոծ, ցածրաճ այլատեսակ՝ մինչև 40 սմ բարձրությամբ։ Ծաղիկները խոշոր են, մինչև 10-12 սմ տրամագծով։ Սելեկցիոն եղանակով ստացված խոշորածաղիկ տեսակներն են․

  • Տետրա Ֆիեստա
  • Սանգվինեա Տետրա
  • Սուպեր Չիֆ
  • Լորենց

Բազմանում է սերմերի միջոցով, որոնք նպատակահարմար է ցանել մայիսին անմիջապես բաց գրունտում։ Սերմերը ցանում են ապրիլին կիսատաք ջերմոցներում։ Սերմնաբույսերը վերատնկում են թաղարաներում և ապահովում լույսով ու խոնավությամբ։ Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո բույսերը դաշտ են տեղափոխում։ Պիտանի են լանդշաֆտային ձևավորումների համար, ինչպես նաև միքսբորդերներում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլարդիա երկգույն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլարդիա երկգույն» հոդվածին։