Գալիասկար Քամալի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալիասկար Քամալի տուն
Տեսակպատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
ՓողոցՆարիմանովի փողոց
Հիմնադրված է1902
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Վաճառական Խայբուլլինի տուն (տունը, որտեղ ապրել է Գալիասկար Քամալը), գտնվում է Կազանի Վախիտովսկի շրջանի Հին թաթարական ազատաբնակների ավանի Նարիմանով փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում Կազանում ապրում էր վաճառական Սադիկ Սախիպովիչ Խայբուլինը (1840-1915 թթ.), ով զբաղվում էր մորթե իրերի առևտրով։ Նա ցանկանում էր ամրապնդել իր ազդեցությունը քաղաքի մուսուլմանական համայնքում, ուստի որոշեց հին թաթարական գերեզմանատան տեղում փայտե մզկիթ կառուցել, և այնտեղ իմամ նշանակել իր մտերիմ մարդկանցից։ Վաճառականի հարազատների մեջ չկար մեկը, ով կարող էր մոլլա լինել, ուստի Ս. Ս. Խայբուլլինը որոշեց իր դստերն ամուսնացնել Գալիասկար Քամալետդինովի հետ, որը մուսուլմանական բարձրագույն մեդրեսի շրջանավարտ էր, լայն գիտելիքներ ուներ շարիաթի բնագավառում, ինչպես նաև հայտնի էր իր գրական փորձերով։

Համաձայնվելով ամուսնանալ Բիբիգայիսի հետ՝ Գալիասկար Քամալը կտրականապես հրաժարվեց դառնալ հոգևորական, քանի որ նա մտադիր էր աշխատել գրական դաշտում։ Գալիասկար Քամալը, նրա ծնողները և առևտրական Խայբուլլինը համաձայնեցին, որ Քամալը, գոնե կդառնա գրավաճառ։ Հարսանիքը տեղի ունեցավ 1900 թվականին, իսկ 1902 թվականին, դստեր և փեսայի համար վաճառականը Բոլշայա Մեշչանսկայա փողոցում (այժմ՝ Նարիմանովի փողոց) կառուցեց փայտյա տուն, որտեղ 1908 թվականին ծնվեց նրանց որդին` Անաս Քամալը։ Այդ տանը Գալիասկար Քամալն ապրեց մինչև իր մահը՝ 1933 թվական։

Տունը պահպանվել է մինչև այսօր։ Թաթարական ԽՍՀ-ի նախարարների խորհրդի 30.10.1959 թ. № 591 որոշման համաձայն` Գալիասկար Քամալի տունը ճանաչվել է որպես տեղական նշանակության պատմական հուշարձան։ Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարար Ա. Մ. Սիբգատուլլինի 02.04.2012 թվականի № 220 հրամանով տունը հաստատվել է որպես մշակութային ժառանգության պաշտպանվող օբյեկտ։

2012 թվականին ավերվել են տան ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարդարանքները, և տան շատ մասերի բնօրինակ տեսքը հիմնականում կորել է։ 2012 թվականին Թաթարստանի Հանրապետության անտառտնտեսության նախարարության հրամանով «Թաթինվեստգրաժդանպրոեկտի» գլխավոր դիզայներն իրականացրել է պատմական արխիվային հետազոտություն և մշակել գիտական և նախագծային փաստաթղթեր, որոնց հիման վրա «Նուրլատլես» ընկերությունը իրականացրել է տան վերանորոգումը։

Առևտրական Խայբուլլինի տունը երկհարկանի կիսաքար շինություն է։ Բարձր ցոկոլային հարկը պատրաստված է աղյուսից և սվաղված է։ Ներքին հարդարանքները կատարված են թաթարական ավանդույթներին համաձայն. բնակելի տարածքները փողոցից պարսպապատված են, իսկ տան մուտքն անցնում է բակով։ Տանը կա հոլանդական վառարան։ Ավելի վաղ տան մուտքի դարպասները եղել են փայտե, այժմ՝ չկան։

Տան պատին ամրացված է տեղեկատվական հուշատախտակ, որտեղ նշված է, որ այդ տանն ապրել է Գ. Գ. Քամալը, ինչպես նաև կա գրառում կատարված վերականգնման մասին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дом Галиаскара Камала(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Научно-проектная документация «Дом, в котором жил в 1902 по 1933 гг. татарский драматург Галиаскар Камал. Г. Казань, ул. Нариманова, д.48»» (PDF) (ռուսերեն). Татинвестгражданпроект. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.