Գազ բթաթեփուկ
Գազ բթաթեփուկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Astragalus amblolepis
|
Գազ բթաթեփուկ (լատին․՝ Astragalus amblolepis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրագականտային, 10-35 սմ բարձրությամբ, ճյուղավորված, թաղիքե խավով, փշոտ թուփ է։ Տերևների երկարությունը 6-11 սմ է։ Տերևիկները 6-8-ական զույգ են, էլիպսաձև, ուռուցիկ ջեղերով։ Ծաղկաբույլը գնդաձև է և բազմածաղիկ։ Բաժակը խավոտ է, 6-9 մմ երկարությամբ, ատամիկները դեպի ներս ուղղված։ Պսակը վարդագույն է, դրոշի երկարությունը՝ 13-14 մմ, ականջուկանման։ Ունդերը ձվաձև-երկարավուն են, 6-8 մմ երկարությամբ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Գեղամի ֆլորիստիկական շրջանում (Գեղարդ գյուղի շրջակայքում և Փրկիչ եկեղեցու ավերակներում)։ Աճում է նաև Արևելյան և Հարավային Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-1900 մ բարձրությունների վրա, խճաքարոտ լանջերին, թփուտներում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում է հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը 1 փոքրիկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակություն մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|