Գագիկ Վաղինակի Մելիքյան (հունվարի 1, 1960(1960-01-01), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
1981 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային և հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը (իրավագիտություն)։ Տնտեսագետ։ Իրավագետ։
1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1983-1985 թվականներին աշխատել է որպես շինարարական մոնտաժման պլանաֆինանսային թիվ 9 «Հայջրմուղկոյուղի» բաժնի պետ։
1986-1989 թվականներին հայգյուղտնտեսության վերահսկողական աշխատանքների մասնագետ։
1989-1991 թվականներին ՀԱՄԿ-ի Շամշադինի շրջկոմի կազմկոմիտեի հրահանգիչ։
1991-1993 թվականներին Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ։
1993-1995 թվականներին Տավուշի կապի հանգույցի տնօրեն, իսկ 1995-1999 թվականներին՝ «Հայագրոբանկի» Տավուշի մասնաճյուղի կառավարիչ։
1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
«ՀՀԿ» խմբակցության քարտուղար։
2008 թվականի հուլիսի 3-ին կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
«ՀՀԿ» խմբակցության քարտուղար։
201 թվականի ապրիլի 26-ին կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2014 թվականի մայիսի 7-ին ընտրվել է «ՀՀԿ» խմբակցության քարտուղար[1]։