Գագիկ Ավետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Ավետյան
Ծնվել էնոյեմբերի 9, 1960(1960-11-09)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՏյումենի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՕրինաց երկիր

Գագիկ Հովսեփի Ավետյան (նոյեմբերի 9, 1960(1960-11-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թ. նոյեմբերի 9-ին Երևանում։ 1990 թ. ավարտել է Տյումենի պետական համալսարանը։ Պատմաբան։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1979-1983 թվականներին աշխատել է Երևանի «Էլեկտրոն» գործարանում օպերատոր-ֆրեզերագործ։ 1983-1990 թվականներին եղել է Նիժնեվարտովսկի շինարարական միավորումում հյուսն, ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 1991-2003 թվականներին զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ 2000-2003 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել «Օրինաց երկիր» կուսակցությունում[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵ խմբակցության անդամ։ ՕԵԿ անդամ[4][5]։ 2007 թվականից Ավետյանը այլևս չի զբաղվում քաղաքականությամբ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=101&lang=eng
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «Аветян Гагик Овсепович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». www.elections.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  5. «Երբ իշխանությունը նաև բիզնես է». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  6. «ՕԵԿ-ից հեռանում են կուսակցության փոխնախագահնե՞րը». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.