Գագիկ Ավետյան
Գագիկ Ավետյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1960 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Տյումենի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Օրինաց երկիր |
Գագիկ Հովսեփի Ավետյան (նոյեմբերի 9, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1960 թ. նոյեմբերի 9-ին Երևանում։ 1990 թ. ավարտել է Տյումենի պետական համալսարանը։ Պատմաբան։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1979-1983 թվականներին աշխատել է Երևանի «Էլեկտրոն» գործարանում օպերատոր-ֆրեզերագործ։ 1983-1990 թվականներին եղել է Նիժնեվարտովսկի շինարարական միավորումում հյուսն, ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 1991-2003 թվականներին զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ 2000-2003 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել «Օրինաց երկիր» կուսակցությունում[2]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵ խմբակցության անդամ։ ՕԵԿ անդամ[3][4]։ 2007 թվականից Ավետյանը այլևս չի զբաղվում քաղաքականությամբ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2020-12-20
- ↑ «Аветян Гагик Овсепович — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2021-01-11
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ www.elections.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-13-ին։ Վերցված է 2021-01-11
- ↑ «Երբ իշխանությունը նաև բիզնես է»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-01-11
- ↑ «ՕԵԿ-ից հեռանում են կուսակցության փոխնախագահնե՞րը»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2021-01-11