Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն
Տեսակ | մշակութային կենտրոն, թանգարանի շենք, կոնֆերանսների կենտրոն, բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր և ստեղծագործական նստավայր |
---|---|
Երկիր | Չիլի |
Տեղագրություն | Սանտյագո կոմունա |
Վայր | Սանտյագո |
Փողոց | Ավենիդա Լիբերտադոր գեներալ Բերնարդո Օ'Հիգինս |
Անվանված է | Գաբրիելա Միստրալ և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով |
Հիմնադրված է | ապրիլի 3, 1972 |
Բացված | ապրիլի 3, 1972 |
Ճարտարապետ | Cristián Fernández Eyzaguirre?[1] |
Պաշտոնական կայք |
Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն (իսպ.՝ Centro Cultural Gabriela Mistral), մշակութային համալիր Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Լիբերտադոր Բերնարդո Օ՛Հիգգինս 227 պողոտայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրը կառուցվել է որպես 1972 թվականին Սանտյագոյում կայացած ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման երրորդ համաժողովի շտաբ[2]։ Բաղկացած է համաժողովների կենտրոնից և հարակից 22-հարկանի կառույցից։ Շենքը կառուցվել է 275 օրերի ընթացքում, զգալի աջակցություն են ցուցաբերել մեծ թվով կամավորներ։ Այս ծրագիրը եղել է 1970-1973 թվականներին Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի քարոզչական նախաձեռնության մի մասը։ Համաժողովից հետո մինչև 1973 թվական՝ Չիլիի պետական հեղաշրջում, շենքն օգտագործվել է որպես մշակութային կենտրոն։
Պինոչետիի ռեժիմից հետո այս շենքում տեղի են ունեցել մի շարք համաժողովներ, իսկ հարակից աշտարակը դարձել է Չիլիի ազգային պաշտպանության նախարարության հիմնական շենքը։ 2006 թվականի սկզբին հրդեհն ավերել է շենքի որոշ մասերը, որից հետո Միշել Բաչելետի կառավարությունը շենքը վերածել է մշակութային կենտրնի, որը բաց է հասարակության համար։ Կառույցը հարմարեցվել է քաղաքային միջավայրին[2]։
Մշակույթի կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2010 թվականին[2] և անվանվել է չիլիացի բանաստեղծուհի, ժողովրդական լուսավորության գործիչ Գաբրիելա Միստրալի անունով։ Մշակույթի կենտրոնը տարածում և խթանում է կատարողական արվեստը և երաժշտությունը։ Ի թիվս բազմաթիվ այլ աշխատանքների, այն առաջարկում է ժամանակակից դրամա ու պար, ինչպես նաև դասական և ժողովրդական երաժշտություն, մի վայր շարունակական զարգացման և փորձերի համար։ Շեշտադրելով ժամանակակից լուսանկարչությունն ու ժողովրդական արվեստը, կենտրոնում ներկայացված են մի շարք վիզուալ արվեստի նմուշներ։ Թափանցիկության, բազմազանության և որակի բարձր պահանջների շնորհիվ կենտրոնը կապ է ստեղծում արվեստագետների և տարբեր լսարանների միջև։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կենտրոնի արևելյան մուտք
-
Սամուել Ռոմանի «Տիեզերքի դարպասը»
-
Լուիս Մանդիոլայի Bebederos
-
Ֆեդերիկո Ասլերի քանդակային կոմպլեքս
-
Brigada Ramona Parra
-
Brigada Ramona Parra
-
Brigada Ramona Parra
-
«Հսկաների երկիր», Brigada Negotrópica
-
«Ապագա շքեղություն., Վիկտոր Կաստիլյո
-
Mural de Sol Guillón
-
Andrés García & Ohanas Crew. Cambiarnos con sociedad
-
Մանսանոյի ձուկը և Բեռնալ Պոնսեի ապակե վիտրաժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.archdaily.cl/cl/02-154285/plataforma-entrevista-cristian-fernandez — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն» հոդվածին։ |