Բրորֆելդեի աստղադիտարան
Բրորֆելդեի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Brorfelde Schmidt Telescope? |
Աստղադիտարանի կոդ | 054 |
Երկիր | Դանիա և Դանիա |
Վայր | Հոլբեկ |
ԲԾՄ | 60 մետր |
Կայք | brorfelde.dk |
Brorfelde Observatory Վիքիպահեստում |
Բրորֆելդեի աստղադիտարան (դան․՝ Brorfelde Observatoriet, աստղադիտարանի կոդը` — «054»), աստղադիտարան Դանիայի Հոլբեկ կոմունայի Հոլբեկ քաղաքում։ Հիմնադրվել է 1953 թվականին։ Աստղադիտարանի ստեղծել է Բեգտ Ստրյոմգրենը, իսկ վերջին տարիներին այստեղ աշխատանքները ղեկավարում է Էրիկ Օլսենը։
1953 թվականիղ մինչև 1996 թվականի հունվարի 1-ը աստղադիտարանը հանդիսանում էր Կոպենհագենի համալսարանի աստղադիտարանի մասնաճյուղ։ 1996 թվականից աստղադիտարանի ամբողջ անձնակազմը տեղափոխվեց Կոպենհագեն։ Այս պահին աստղադիտարանում դիտարկումներ են կատարում ուսանողներն ու սիրող աստղագետները։
Հունգարիայի ընտանիքի (3309) Բրորֆելդե աստերոիդը անվանվել է աստղադիտարանի պատվին, այն առաջին աստերոիդն էր, որ հայտնաբերվել էր աստղադիտարանում[1][2]։
Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շմիդտի համակարգի «Բրորֆելդե» աստղադիտակ (Brorfelde Schmidt Telescope) (D = 77/45 սմ, F = 150 սմ, տեղադրվել է 1966 թվականին)
- Միջօրեական շրջան (տեղադրվել է 1953 թվականին, այժմ տեղափոխվել է Լա Պալմա, և անվանվել «The Carlsberg Meridian Telescope» աստղադիտակ)
- 50-սմ ռեֆլեկտոր (այժմ տեղադրված է Լա Սիլյայի աստղադիտարանում, և անվանվում է «The Strömgren Automatic Telescope»)
- 40-սմ Կասսգրեյնի համակարգի երկու աստղադիտակ
- New Student Telescope (NeST) — 25-սմ Շմիդտ-Կասսգրեյնի աստղադիտակ(D = 250 մմ, F = 1600 մմ) — ուսանողների գործնական աշխատանքների համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Schmadel, Lutz D. (2007). «(3309) Brorfelde». Dictionary of Minor Planet Names – (3309) Brorfelde. Springer Berlin Heidelberg. էջ 276. doi:10.1007/978-3-540-29925-7_3310. ISBN 978-3-540-00238-3.
- ↑ «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը
1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները