Բրորֆելդեի աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրորֆելդեի աստղադիտարան
Brorfelde-Observatorium.jpg
Տեսակաստղադիտարան
Կազմված էBrorfelde Schmidt Telescope?
Աստղադիտարանի կոդ054
ԵրկիրFlag of Denmark.svg Դանիա
ՎայրՀոլբեկ
ԲԾՄ60 մետր
Կայքbrorfelde.dk
Brorfelde Observatory Վիքիպահեստում

Բրորֆելդեի աստղադիտարան (դան․՝ Brorfelde Observatoriet, աստղադիտարանի կոդը` — «054»), աստղադիտարան Դանիայի Հոլբեկ կոմունայի Հոլբեկ քաղաքում: Հիմնադրվել է 1953 թվականին: Աստղադիտարանի ստեղծել է Բեգտ Ստրյոմգրենը, իսկ վերջին տարիներին այստեղ աշխատանքները ղեկավարում է Էրիկ Օլսենը:

1953 թվականիղ մինչև 1996 թվականի հունվարի 1-ը աստղադիտարանը հանդիսանում էր Կոպենհագենի համալսարանի աստղադիտարանի մասնաճյուղ: 1996 թվականից աստղադիտարանի ամբողջ անձնակազմը տեղափոխվեց Կոպենհագեն: Այս պահին աստղադիտարանում դիտարկումներ են կատարում ուսանողներն ու սիրող աստղագետները:

Հունգարիայի ընտանիքի (3309) Բրորֆելդե աստերոիդը անվանվել է աստղադիտարանի պատվին, այն առաջին աստերոիդն էր, որ հայտնաբերվել էր աստղադիտարանում[1][2]:

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շմիդտի համակարգի «Բրորֆելդե» աստղադիտակը
  • Շմիդտի համակարգի «Բրորֆելդե» աստղադիտակ (Brorfelde Schmidt Telescope) (D = 77/45 սմ, F = 150 սմ, տեղադրվել է 1966 թվականին)
  • Միջօրեական շրջան (տեղադրվել է 1953 թվականին, այժմ տեղափոխվել է Լա Պալմա, և անվանվել «The Carlsberg Meridian Telescope» աստղադիտակ)
  • 50-սմ ռեֆլեկտոր (այժմ տեղադրված է Լա Սիլյայի աստղադիտարանում, և անվանվում է «The Strömgren Automatic Telescope»)
  • 40-սմ Կասսգրեյնի համակարգի երկու աստղադիտակ
  • New Student Telescope (NeST) — 25-սմ Շմիդտ-Կասսգրեյնի աստղադիտակ(D = 250 մմ, F = 1600 մմ) — ուսանողների գործնական աշխատանքների համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schmadel Lutz D. (2007)։ «(3309) Brorfelde»։ Dictionary of Minor Planet Names – (3309) Brorfelde։ Springer Berlin Heidelberg։ էջ 276։ ISBN 978-3-540-00238-3։ doi:10.1007/978-3-540-29925-7_3310 
  2. «MPC/MPO/MPS Archive»։ Minor Planet Center։ Վերցված է հունվարի 9, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը

1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները