Բրեննիստեյնսալդա, հրաբուխ Իսլանդիայի հարավում, գտնվում է Լանդմաննալյոյգար շրջանի և Հեկլա հրաբխի մոտ[1]։
Իսլանդերենից թարգմանաբար անունը նշանակում է «ծծմբային ալիք». հրաբխի լանջերը ներկված են ծծմբի բծերով։ Լավան և մոխիրը գունավորում են հողը կապույտ և սև երանգներով։
Ներկայումս հրաբուխը ակտիվ է. լանջերին կան տաք ծծմբի աղբյուրներ, առաջանում են գոլորշու արտանետումներ։ Հրաբխի դիմաց գտնվում է Լյոյգահրոյն վանակատ լավայի դաշտը։ Հրաբխի մոտով է անցնում Լյոյգավեգյուր արշավային արահետը։