Բրեննիստեյնսալդա
Տեսակ | լեռ և հրաբուխ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղադրություն | Rangárþing ytra? |
Մասն է | Տորֆայոկյուդլ |
Բարձրություն (ԲԾՄ) | 881 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 371040 |
Բրեննիստեյնսալդա, հրաբուխ Իսլանդիայի հարավում, գտնվում է Լանդմաննալյոյգար շրջանի և Հեկլա հրաբխի մոտ[1]։
Իսլանդերենից թարգմանաբար անունը նշանակում է «ծծմբային ալիք». հրաբխի լանջերը ներկված են ծծմբի բծերով։ Լավան և մոխիրը գունավորում են հողը կապույտ և սև երանգներով։
Ներկայումս հրաբուխը ակտիվ է. լանջերին կան տաք ծծմբի աղբյուրներ, առաջանում են գոլորշու արտանետումներ։ Հրաբխի դիմաց գտնվում է Լյոյգահրոյն վանակատ լավայի դաշտը։ Հրաբխի մոտով է անցնում Լյոյգավեգյուր արշավային արահետը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.norvol.hi.is/pdf/NorrEldfj2.pdf Archived 2014-10-22 at the Wayback Machine. Univ. Island Zugriff: 24. Januar 2011
|