Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ
Թվական | 1864, հունիսի 10 |
---|---|
Մասն է | Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Վայր | Միսսիսիպի |
Արդյունք | Համադաշնության հաղթանակ |
Հակառակորդներ | |
ԱՄՆ | ԱՀՆ |
Հրամանատարներ | |
Սեմուել Սթյորջիս | Նաթան Ֆորեսթ |
Կողմերի ուժեր | |
8500 | 3200 |
Ռազմական կորուստներ | |
2610 | 492 |
Ընդհանուր կորուստներ |
Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ (անգլ.՝ The Battle of Brice's Crossroads), երբեմն՝ Գանթաունի ճակատամարտ, տեղի է ունեցել հունիսի 10-ին, 1864 թվականին, Միսսիսիպի նահանգի Լի շրջանում, Բոլդուինի մոտակայքում, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Գեներալ Նաթան Ֆորեսթի ստորաբաժանումը (մոտ 5000 մարդ) հանդիպել է Սեմուել Սթյորջիսի 8100 հոգանոց դաշնային ստորաբաժանման հետ։ Ճակատամարտն ավարտվեց դաշնային բանակի պարտությամբ և Ֆորեսթին բերեց երկրի լավագույն հեծելազորայինի հռչակը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1864 թվականի մայիսին Շերմանի Քեմբերլենդյան բանակը սկսեց հարձակումն Ատլանտայի վրա։ Շերմանն ուներ թվային գերակշռություն, սակայն նրան անհանգստացնում էր կապի ցրվածությունը և անմիասնությունը։ Իր հերթին, Թենեսիական բանակի հրամանատարությունը հասկանում էր, որ Շերմանին հաղթելու համար պետք է նրան կտրել իր սնուցման կետից։ Որպեսզի դա չկատարվի, Շերմանը հրամայեց Սեմուել Սթյորջիսին գլխավորել 8500 հոգանոց զորաջոկատը, ներխուժել Միսսիսիպիի հյուսիսային հատվածը և պարտության մատնել գեներալ Ֆորեսթին իր զորաջոկատով հանդերձ։ Հունիսի 1-ին Սեմուել Սթյորջիսը մեկնեց Մեմֆիսից։ Սթյորջիսի տրամադրության տակ կար 4800 հետևակ, 3300 հեծելազոր, 22 թնդանոթ և 250 վագոններից բաղկացած գումակ։ Նրանք փորձառու զինվորներ էին՝ զինված Կոլտի բազմալիցք հրացաններով և կարաբիններով[1]։
Հարավի հրամանատարությունը իմացավ այդ մանևրի մասին և զգուշացրեց Ֆորեսթին, ով գտնվում էր Թենեսիում։ Ֆորեսթը անհապաղ Սթյորջիսին ընդառաջ ուղարկեց իր ողջ հեծելազորը, բացի մի դիվիզիայից։ Հունիսի 9-ին Ֆորեսթը ճամբար խփեց Բունվիլում, որը Խաչմերուկից 18 մղոն հեռավորության վրա էր գտնվում։ Այդտեղ նրա հետ կար 135 հոգուց բաղկացած ուղեկցող խումբ՝ երկու հեծյալ բրիգադ և Ջոն Մորթոնի հրետանին։ Մորթոնի տրամադրության տակ կար երկու մարտկոց՝ որոնցից ամեն մեկը, բաղկացած էր չորս թնդանոթից. Մորթոն մարտկցը և Ռայսի մարտկոցը։
Ֆորեսթի երկու բրիգադները գլխավորում էին գնդապետներ Հայլան Լայոնը (800 մարդ) և Էդմունդ Ռաքերը (700 մարդ)։ Բունվիլից հարավ՝ Խաչմերուկից 6 մղոն հեռու, կանգնած էր գեներալ Ռոդեյի բրիգադը (500 մարդ), որը գլխավորում էր գնդապետ Ուիլյամ Ջոնսոնը։ Այդ ջոկատը ժամանել էր Ալաբամայից՝ հունիսի 9-ի ուշ երեկոյան։
Ֆորեսթը արագ պատկերացրեց, որ դաշնայինների նպատակը Միսսիսիպի նահանգում Տուպելո ավանն է՝ Բրայս Քրոսրոուդս կոչվող խաչմերուկից 24 կիլոմետր հեռավորության վրա։ Հունիսի 9-ին գեներալ-լեյտենանտ Սթիվեն Լին Ֆորեսթին խորհուրդ տվեց նահանջել, որպեսզի միանա բանակի հիմնական մասի հետ։ Սակայն, երեկոյան Ֆորեսթը գումարեց ռազմական խորհուրդ և որոշում կայացրեց Սթյորջիսի վրա գրոհել գետի կամրջի վրայից։ Նա ճակատամարտի համար որպես վայր ընտրեց Բրայս Քրոսրոուդսը՝ հաշվի առնելով վատ ճանապարհները, խիտ անտառները և Տիշիմոգո Քրիք գետի վրայով անցնող միակ կամուրջը։ Ֆորեսթը նաև նկատեց, որ դաշնային հեծելազորը երեք ժամով առաջ է ընկել հետևակից, այդ իսկ պատճառով նա սկզբում որոշեց գրոհել հեծելազորի վրա, որպեսզի հետևակը չկարողանա օգնության հասնել և ճակատամարտի սկզբից ուժասպառ լինի։
Մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորեսթը նախագծում էր առաջինը ժամանել Խաչմերուկ, սակայն չհասցրեց։ Բենժամեն Գրիերսոնի դաշնային հեծելազորային դիվիզիան խաչմերուկի մոտ հայտնվեց մոտավորապես ժամը 10։00-ին, երբ հարավցիները դեռևս շարժվում էին, այդ իսկ պատճառով էլ Ֆորեսթը ստիպված եղավ հանպատրաստից գործել։
Գրիերսոնը խաչմերուկի մոտ տեղակայեց գեներալ Ուարինգի բրիգադը և պարեկներ ուղարկեց բոլոր ճանապարհներով։ Բոլդուինյան ճանապարհով ընթանում էր Ռոբերտ Հանսոնի պարեկը՝ 4-րդ միսսուրիական հեծելազորային գնդից։ Անցնելով մեկուկես մղոն դեպի արևելք՝ նա հանդիպեց հարավցիների ուղեկալին և փոխհրաձգության բռնվեց։ Գրիերսոնը միանգամից Հանսոնին օգնության ուղարկեց 9-րդ և 3-րդ իլլինոիսյան հեծելազորային գնդերը, 2-րդ նյուջերսյան հեծելազորային գունդը և մի քանի հաուբիցներ։ Ուարինգի մյուս բրիգադին հրամայվեց մարտական դիրք ընդունել՝ դեմքով դեպի արևելք, ճակատի առջևում ունենալով դատարկ դաշտը[2]։
Ուարինգը բոլդուինյան ճանապարհի երկայնքով տեղակայեց 4 լեռնային հաուբիցներ, ձախից կանգնեց 7-րդ ինդիանյան հեծելազորային գնդի էսկադրոնը, իսկ աջից՝ նույն գնդի երկու բատալյոններ։ Գնդի մնացած մասերը մնացին որպես պահեստային ուժ։ 2-րդ նյուջերսյան հեծելազորային գունդը նույնպես մնաց որպես պահեստային։ 3-րդ և 9-րդ իլլինոիսյան հեծելազորային գնդերը մարտկոցների առջև տարածվեցին սլաքաձև շղթայի ձևով։ Ի նկատի ունենալով անհարմար տեղանքը՝ բոլոր հեծելազորայինները հետիոտն էին կռվում[3]։ Բելլի, Էդմունդ Ռաքերի (700 մարդ) և Ուիլյամ Ջոնսոնի բրիգադները (500 մարդ) դեռևս չէին հասել մարտադաշտ։ Ֆորեսթը պետք է դիմակայեր մինչև հիմնական ուժերի ժամանումը, սակայն պետք է նաև թույլ չտար հակառակորդին անցնել գրոհի, որովհետև Լայոնի բրիգադը կարող էր չդիմանալ։ Հաշվի առնելով դա՝ նա Լայոնին հրամայեց ակտիվություն ցուցաբերել։ Շուտով ժամանեց Ռեքերի բրիգադը և կանգ առավ ձախ թևում, իսկ հետո եկավ Ջոնսոնի ալաբամյան բրիգադը և կանգնեց աջ թևում։
Հետևնքաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավցիների ձեռքն ընկան 16 թնդանոթ, 1 500 հրացան, 300 000 փամփուշտ, 16 սանիտարական վագոն, 176 բեռնասայլ, 161 ջորի, 23 ձի և բոլոր դաշնային պահուստները։ Դաշնային բանակը տվեց 223 զոհ, 394 վիրավոր և 1623 գերեվարված՝ ընդհանուր 2240 մարդ։ Հարավցիները տվեցին 96 զոհ, 396 վիրավոր, ընդհանուր՝ 492 մարդ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «'Fetch Up the Artillery'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Bennett, С. 50
- ↑ Bennett, С. 51
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stewart Bennett, The Battle of Brice’s Crossroads, The History Press, 2012 ISBN 1609495020
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 'Fetch Up the Artillery' Արխիվացված 2016-10-18 Wayback Machine
- Ֆորեսթի հաշվետվությունը
- George A. Woodruff’s Account of the Battle of Brice’s Cross Roads
- Brice’s Crossroads website Արխիվացված 2019-01-16 Wayback Machine
- Animated Map of the Battle of Brice’s Crossroads Արխիվացված 2013-10-15 Wayback Machine
- Ճակատամարտի քարտեզը Արխիվացված 2016-06-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ» հոդվածին։ |
|