Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ
Թվական1864, հունիսի 10
Մասն էԱմերիկայի քաղաքացիական պատերազմ
ՎայրՄիսսիսիպի
ԱրդյունքՀամադաշնության հաղթանակ
Հակառակորդներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆԱմերիկայի Համադաշնային Նահանգներ ԱՀՆ
Հրամանատարներ
Սեմուել ՍթյորջիսՆաթան Ֆորեսթ
Կողմերի ուժեր
85003200
Ռազմական կորուստներ
2610492

Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ (անգլ.՝ The Battle of Brice's Crossroads), երբեմն՝ Գանթաունի ճակատամարտ, տեղի է ունեցել հունիսի 10-ին, 1864 թվականին, Միսսիսիպի նահանգի Լի շրջանում, Բոլդուինի մոտակայքում, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Գեներալ Նաթան Ֆորեսթի ստորաբաժանումը (մոտ 5000 մարդ) հանդիպել է Սեմուել Սթյորջիսի 8100 հոգանոց դաշնային ստորաբաժանման հետ։ Ճակատամարտն ավարտվեց դաշնային բանակի պարտությամբ և Ֆորեսթին բերեց երկրի լավագույն հեծելազորայինի հռչակը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1864 թվականի մայիսին Շերմանի Քեմբերլենդյան բանակը սկսեց հարձակումն Ատլանտայի վրա։ Շերմանն ուներ թվային գերակշռություն, սակայն նրան անհանգստացնում էր կապի ցրվածությունը և անմիասնությունը։ Իր հերթին, Թենեսիական բանակի հրամանատարությունը հասկանում էր, որ Շերմանին հաղթելու համար պետք է նրան կտրել իր սնուցման կետից։ Որպեսզի դա չկատարվի, Շերմանը հրամայեց Սեմուել Սթյորջիսին գլխավորել 8500 հոգանոց զորաջոկատը, ներխուժել Միսսիսիպիի հյուսիսային հատվածը և պարտության մատնել գեներալ Ֆորեսթին իր զորաջոկատով հանդերձ։ Հունիսի 1-ին Սեմուել Սթյորջիսը մեկնեց Մեմֆիսից։ Սթյորջիսի տրամադրության տակ կար 4800 հետևակ, 3300 հեծելազոր, 22 թնդանոթ և 250 վագոններից բաղկացած գումակ։ Նրանք փորձառու զինվորներ էին՝ զինված Կոլտի բազմալիցք հրացաններով և կարաբիններով[1]։

Հարավի հրամանատարությունը իմացավ այդ մանևրի մասին և զգուշացրեց Ֆորեսթին, ով գտնվում էր Թենեսիում։ Ֆորեսթը անհապաղ Սթյորջիսին ընդառաջ ուղարկեց իր ողջ հեծելազորը, բացի մի դիվիզիայից։ Հունիսի 9-ին Ֆորեսթը ճամբար խփեց Բունվիլում, որը Խաչմերուկից 18 մղոն հեռավորության վրա էր գտնվում։ Այդտեղ նրա հետ կար 135 հոգուց բաղկացած ուղեկցող խումբ՝ երկու հեծյալ բրիգադ և Ջոն Մորթոնի հրետանին։ Մորթոնի տրամադրության տակ կար երկու մարտկոց՝ որոնցից ամեն մեկը, բաղկացած էր չորս թնդանոթից. Մորթոն մարտկցը և Ռայսի մարտկոցը։

Ֆորեսթի երկու բրիգադները գլխավորում էին գնդապետներ Հայլան Լայոնը (800 մարդ) և Էդմունդ Ռաքերը (700 մարդ)։ Բունվիլից հարավ՝ Խաչմերուկից 6 մղոն հեռու, կանգնած էր գեներալ Ռոդեյի բրիգադը (500 մարդ), որը գլխավորում էր գնդապետ Ուիլյամ Ջոնսոնը։ Այդ ջոկատը ժամանել էր Ալաբամայից՝ հունիսի 9-ի ուշ երեկոյան։

Ֆորեսթը արագ պատկերացրեց, որ դաշնայինների նպատակը Միսսիսիպի նահանգում Տուպելո ավանն է՝ Բրայս Քրոսրոուդս կոչվող խաչմերուկից 24 կիլոմետր հեռավորության վրա։ Հունիսի 9-ին գեներալ-լեյտենանտ Սթիվեն Լին Ֆորեսթին խորհուրդ տվեց նահանջել, որպեսզի միանա բանակի հիմնական մասի հետ։ Սակայն, երեկոյան Ֆորեսթը գումարեց ռազմական խորհուրդ և որոշում կայացրեց Սթյորջիսի վրա գրոհել գետի կամրջի վրայից։ Նա ճակատամարտի համար որպես վայր ընտրեց Բրայս Քրոսրոուդսը՝ հաշվի առնելով վատ ճանապարհները, խիտ անտառները և Տիշիմոգո Քրիք գետի վրայով անցնող միակ կամուրջը։ Ֆորեսթը նաև նկատեց, որ դաշնային հեծելազորը երեք ժամով առաջ է ընկել հետևակից, այդ իսկ պատճառով նա սկզբում որոշեց գրոհել հեծելազորի վրա, որպեսզի հետևակը չկարողանա օգնության հասնել և ճակատամարտի սկզբից ուժասպառ լինի։

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորեսթը նախագծում էր առաջինը ժամանել Խաչմերուկ, սակայն չհասցրեց։ Բենժամեն Գրիերսոնի դաշնային հեծելազորային դիվիզիան խաչմերուկի մոտ հայտնվեց մոտավորապես ժամը 10։00-ին, երբ հարավցիները դեռևս շարժվում էին, այդ իսկ պատճառով էլ Ֆորեսթը ստիպված եղավ հանպատրաստից գործել։

Գրիերսոնը խաչմերուկի մոտ տեղակայեց գեներալ Ուարինգի բրիգադը և պարեկներ ուղարկեց բոլոր ճանապարհներով։ Բոլդուինյան ճանապարհով ընթանում էր Ռոբերտ Հանսոնի պարեկը՝ 4-րդ միսսուրիական հեծելազորային գնդից։ Անցնելով մեկուկես մղոն դեպի արևելք՝ նա հանդիպեց հարավցիների ուղեկալին և փոխհրաձգության բռնվեց։ Գրիերսոնը միանգամից Հանսոնին օգնության ուղարկեց 9-րդ և 3-րդ իլլինոիսյան հեծելազորային գնդերը, 2-րդ նյուջերսյան հեծելազորային գունդը և մի քանի հաուբիցներ։ Ուարինգի մյուս բրիգադին հրամայվեց մարտական դիրք ընդունել՝ դեմքով դեպի արևելք, ճակատի առջևում ունենալով դատարկ դաշտը[2]։

Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ, 1864 թվական, հունիսի 10

Ուարինգը բոլդուինյան ճանապարհի երկայնքով տեղակայեց 4 լեռնային հաուբիցներ, ձախից կանգնեց 7-րդ ինդիանյան հեծելազորային գնդի էսկադրոնը, իսկ աջից՝ նույն գնդի երկու բատալյոններ։ Գնդի մնացած մասերը մնացին որպես պահեստային ուժ։ 2-րդ նյուջերսյան հեծելազորային գունդը նույնպես մնաց որպես պահեստային։ 3-րդ և 9-րդ իլլինոիսյան հեծելազորային գնդերը մարտկոցների առջև տարածվեցին սլաքաձև շղթայի ձևով։ Ի նկատի ունենալով անհարմար տեղանքը՝ բոլոր հեծելազորայինները հետիոտն էին կռվում[3]։ Բելլի, Էդմունդ Ռաքերի (700 մարդ) և Ուիլյամ Ջոնսոնի բրիգադները (500 մարդ) դեռևս չէին հասել մարտադաշտ։ Ֆորեսթը պետք է դիմակայեր մինչև հիմնական ուժերի ժամանումը, սակայն պետք է նաև թույլ չտար հակառակորդին անցնել գրոհի, որովհետև Լայոնի բրիգադը կարող էր չդիմանալ։ Հաշվի առնելով դա՝ նա Լայոնին հրամայեց ակտիվություն ցուցաբերել։ Շուտով ժամանեց Ռեքերի բրիգադը և կանգ առավ ձախ թևում, իսկ հետո եկավ Ջոնսոնի ալաբամյան բրիգադը և կանգնեց աջ թևում։

Հետևնքաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավցիների ձեռքն ընկան 16 թնդանոթ, 1 500 հրացան, 300 000 փամփուշտ, 16 սանիտարական վագոն, 176 բեռնասայլ, 161 ջորի, 23 ձի և բոլոր դաշնային պահուստները։ Դաշնային բանակը տվեց 223 զոհ, 394 վիրավոր և 1623 գերեվարված՝ ընդհանուր 2240 մարդ։ Հարավցիները տվեցին 96 զոհ, 396 վիրավոր, ընդհանուր՝ 492 մարդ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «'Fetch Up the Artillery'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Bennett, С. 50
  3. Bennett, С. 51

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stewart Bennett, The Battle of Brice’s Crossroads, The History Press, 2012 ISBN 1609495020

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայս Քրոսրոուդսի ճակատամարտ» հոդվածին։