Jump to content

Բռնություն կատարելու սևեռուն վախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախ, սարսափ

Բռնություն կատարելու սևեռուն վախ[1], օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման տարատեսակ[2]։ Այս վախն արտահայտվում է իրենց (սուիցիդոֆոբիա) կամ ուրիշներին (հոմիցիդոֆոբիա) վնասելու մշտական ապրումներում[1]։ ՕԿԽ այս ձևը հանդիպում է համեմատաբար ավելի քիչ, քան աղտոտման վախը կամ սևեռուն պերֆեկցիոնիզմը։

Կլինիկական պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի խանգարմամբ մարդը մշտապես ենթարկվում է անցանկալի ագրեսիվ մտքերի հարձակման, որոնց բովանդակությունը շատ բազմազան է և կախված է հիվանդի անհատական բնութագրերից։ Բռնության վախի ժամանակ տարածված սևեռուն մտքեր են առաջանում տարբեր աստիճանի վնասվածքներ հասցնել ինքն իրեն կամ հարազատներին, վրաերթի ենթարկել հետիոտնին և այլն։ Հարկ է նաև նշել, որ հիվանդներին կարող են այցելել տաբուացված սեռական մտքեր և կերպարներ։ Այս տեսակի ՕԿԽ-ով մարդիկ կարծում են, որ նման մտքերն արտացոլում են իրենց իրական էությունը և ցանկությունները, ինչի հետ կապված սխալմամբ համարում են իրենց արատավոր կամ վատ։ Սակայն այդ մտքերը չեն արտահայտում իրենց իրական ձգտումները, այլ միայն իռացիոնալ վախ են, որը, հնարավոր է, ունի տրամաբանական ենթատեքստ, բայց խիստ չափազանցված է։

Հիվանդի ամենօրյա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնության վախի անտեսված ձևերի դեպքում մարդու ամենօրյա կյանքը զգալիորեն տարբերվում է նորմայից։ Նա հրաժարվում է մեքենա վարել, սկսում է խուսափել այն մարդկանցից կամ կենդանիներից, որոնց վախենում է վնաս պատճառել, հրաժարվում է ձեռք բերել դանակ կամ այլ պոտենցիալ վնաս պարունակող իրեր, վախենում է մենակ մնալ ֆիզիկապես թույլ մարդկանց հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Блейхер В. М., Крук И. В. Навязчивые страхи // Толковый словарь психиатрических терминов: Около 3 тыс. терминов. — Воронеж: МОДЭК, 1995. — С. 180. — 442 с. — ISBN 5-87224-067-8
  2. «Справочник по психиатрии», А. В. Снежневский.