Jump to content

Բուրրատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրրատա
burrata
Տեսակթարմ պանիր և պաստա ֆիլատա
Առաջացման երկիր Իտալիա
ՏարածաշրջանԱպուլիա, Բազիլիկատա, Կամպանիա և ուրիշ
Կաթկովի կաթ
Ճարպեր66%
 Burrata Վիքիպահեստում

Բուրրատա (իտալ.՝ burrata), իտալական թարմ պանիր, պատրաստվում է գոմեշի կամ կովի կաթից կամ սերուցքից, պատկանում է Մոցարելա պանիրների ընտանիքին։

Առաջին անգամ բուրրատան պատրաստվել է 1920 թվականին՝ Իտալիայում, Անդրիա քաղաքից ոչ հեռու գտնվող «Բյանկինի» (իտալ.՝ Bianchini) ֆերմայում։ Ներկայումս բուրրատա պանիրը արտադրվում է Ապուլիա, Բազիլիկատա և Կամպանիա շրջաններում։ Իր նուրբ համի շնորհիվ, բուրրատան համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերեց և ներկա պահին համարվում է դելիկատես։

Բուրրատայի գնդիկները արտաքինից նման են մոցարելային, բայց ներսից ունեն սերուցքային փափուկ զանգված։ Բուրատայի չոր զանգվածում պարունակում է առնվազն 60% ճարպ, 100 գրամի կալորիականությունը տատանվում է 300 կիլոկալորիայի սահմաններում։

Բուրրատայի պատրաստման ժամանակ տաք պանրի զանգվածը լցնում են պարկի մեջ, որի ներսում նախապես լցված է մոցարելլայի կտորներ։ Պարկի վրա լցնում են սերուցքի հաստ շերտ, իսկ հետո փաթաթում բանանի կանաչ տերևներով, դրանով իսկ ընդգծում են պանրի նուրբ համը։ Բուրրատան ունի հրաշալի համ, սակայն պահպանման ժամկետը կարճ է։ Ավելի լավ է բուրրատայի հետ մատուցել հասած լոլիկ, ձիթապտղի յուղ և թարմ աղացած սև պղպեղ։ Ինչպես նաև համեղ է մեղրով, ավելի լավ է վերցնել թեթև համով և հոտով հեղուկ մեղր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]