Բուրրատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուրրատա
Burrata
Burrata2.jpg
Տեսակfresh cheese?, պաստա ֆիլատա, պանիր և սննդամթերք
Առաջացման երկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏարածաշրջանԱպուլիա, Բազիլիկատա, Կամպանիա և ուրիշ
Կաթկովի կաթ
Ճարպեր66%
Burrata Վիքիպահեստում

Բուրրատա (իտալ.՝ Burrata), իտալական թարմ պանիր, պատրաստվում է գոմեշի կամ կովի կաթից կամ սերուցքից, պատկանում է Մոցարելա պանիրների ընտանիքին։

Առաջին անգամ բուրրատան պատրաստվել է 1920 թվականին՝ Իտալիայում, Անդրիա քաղաքից ոչ հեռու գտնվող «Բյանկինի» (իտալ.՝ Bianchini) ֆերմայում։ Ներկայումս բուրրատա պանիրը արտադրվում է Ապուլիա, Բազիլիկատա և Կամպանիա շրջաններում: Իր նուրբ համի շնորհիվ, բուրրատան համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերեց և ներկա պահին համարվում է դելիկատես:

Բուրրատայի գնդիկները արտաքինից նման են մոցարելային, բայց ներսից ունեն սերուցքային փափուկ զանգված։ Բուրատայի չոր զանգվածում պարունակում է առնվազն 60% ճարպ, 100 գրամի կալորիականությունը տատանվում է 300 կիլոկալորիայի սահմաններում:

Բուրրատայի պատրաստման ժամանակ տաք պանրի զանգվածը լցնում են պարկի մեջ, որի ներսում նախապես լցված է մոցարելլայի կտորներ: Պարկի վրա լցնում են սերուցքի հաստ շերտ, իսկ հետո փաթաթում բանանի կանաչ տերևներով, դրանով իսկ ընդգծում են պանրի նուրբ համը: Բուրրատան ունի հրաշալի համ, սակայն պահպանման ժամկետը կարճ է: Ավելի լավ է բուրրատայի հետ մատուցել հասած լոլիկ, ձիթապտղի յուղ և թարմ աղացած սև պղպեղ: Ինչպես նաև համեղ է մեղրով, ավելի լավ է վերցնել թեթև համով և հոտով հեղուկ մեղր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]