Բուրթել իշխանի խաչքար (Նորավանք)
Արտաքին տեսք
Բուրթել իշխանի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրում։ |
Սկզբնական տեղադրություն | Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, պատվանդանին։ |
Ներկա տեղադրություն | Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, պատվանդանին։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Սմբատ իշխանի որդի Բուրթելին։ |
Խաչագործ | անհայտ է։ |
Պատվիրող | անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1261 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Burtel Orbelyan khachkar (Noravank) Վիքիպահեստում |
Բուրթել իշխանի խաչքար, գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (11.8.1/1.3.16)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, պատվանդանին[2]։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի ստորին մասում առկա է 4 տող վիմական արձանագրություն[2].
- ԱՅՍ ԳԱԻՍՈՆ ՄԽԵԱԼ ԱՐԵԱՄԲ ԱՒ
- ԾԵԼՈՅՆ Յ(ԻՍՈՒՍ)Ի, ՈՐՈՎ ՀԱՐԵԱԼ ԽՈՑԱՒ ԳՈ
- Ռ(Ո)ԶՆ ԻՄԱՆԱԼԻ և ԿԱՆԳՆԵՑԱՒ ՀՐԱՄԱՆԱՒ Ա(ՍՏՈՒԱ)ԾԱՊԱՀ
- ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԻ ՍՄՊԱՏԱ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ՈՐԴՈ ԻՒՐՈ ԲՈՒՐԹԷԼԻՆ. Յ(Ի)ՇԵՑ(ԷՔ)։
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրվել է ի հիշատակ Սմբատ իշխանի որդի Բուրթելին։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրբելյան տոհմում շատ Բուրթելներ կան, բայց ոչ մեկը Սմբատի որդին չէ։ Կարելի է ենթադրել, որ Սմբատը մեծ իշխանն է, Էլիկումի որդին, մահացած 1273 թվականին, իսկ Բուրթելը նրա եղբորորդին, որը զոհվեց ղփչաղների պատերազմում՝ 1261 թվականին[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967 թ.
- ↑ Կ. Մաթևոսյան, Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները, Երևան - 2017, էջ 122