Բուրթել իշխանի խաչքար (Նորավանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրթել իշխանի խաչքար
Բուրթել իշխանի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրում։
Սկզբնական տեղադրությունՆորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, պատվանդանին։
Ներկա տեղադրությունՆորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, պատվանդանին։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՍմբատ իշխանի որդի Բուրթելին։
Խաչագործանհայտ է։
Պատվիրողանհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1261 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Khatchkars in Noravank Վիքիպահեստում

Բուրթել իշխանի խաչքար, գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (11.8.1/1.3.16)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, պատվանդանին[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի ստորին մասում առկա է 4 տող վիմական արձանագրություն[2].

  1. ԱՅՍ ԳԱԻՍՈՆ ՄԽԵԱԼ ԱՐԵԱՄԲ ԱՒ
  2. ԾԵԼՈՅՆ Յ(ԻՍՈՒՍ)Ի, ՈՐՈՎ ՀԱՐԵԱԼ ԽՈՑԱՒ ԳՈ
  3. Ռ(Ո)ԶՆ ԻՄԱՆԱԼԻ և ԿԱՆԳՆԵՑԱՒ ՀՐԱՄԱՆԱՒ Ա(ՍՏՈՒԱ)ԾԱՊԱՀ
  4. ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԻ ՍՄՊԱՏԱ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ՈՐԴՈ ԻՒՐՈ ԲՈՒՐԹԷԼԻՆ. Յ(Ի)ՇԵՑ(ԷՔ)։

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրվել է ի հիշատակ Սմբատ իշխանի որդի Բուրթելին։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրբելյան տոհմում շատ Բուրթելներ կան, բայց ոչ մեկը Սմբատի որդին չէ։ Կարելի է ենթադրել, որ Սմբատը մեծ իշխանն է, Էլիկումի որդին, մահացած 1273 թվականին, իսկ Բուրթելը նրա եղբորորդին, որը զոհվեց ղփչաղների պատերազմում՝ 1261 թվականին[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]