Բուրերի պատերազմի հուշահամալիր (Մոնրեալ)
Բուրերի պատերազմի հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | George William Hill? |
Ստեղծում | 1922 |
Երկիր | Կանադա |
Քաղաք | Դորչեսթեր հրապարակ |
Բնակավայր | Մոնրեալ |
Շինության ձև | հուշահամալիր |
Ներկա վիճակ | կանգուն |
Boer War Memorial, Dorchester Square Վիքիպահեստում |
Բուրերի պատերազմի հուշահամալիր (անգլ.՝ The Boer War Memorial), քանդակագործ Ջորջ Ու. Հիլի քանդակած հուշարձանը Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքի Դորչեսթեր հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Ու. Հիլի (1862-1934) քանդակած Բուրերի պատերազմի հուշահամալիրը 1907 թվականի մայիսի 24-ին բացվել է Դոմինիոնի հրապարակում (այժմ հայտնի է որպես Դորչեսթեր հրապարակ)։ Հուշահամալիրը նվիրված է այն մոնրեալցիներին, որոնք բրիտանացիների հետ պայքարեցին Բուրերի պատերազմում։ Նվիրվածության մասին այս հայտարարությունը ճիշտ չէ։ Հուշարձանի վրայի գրությունն ասում է. «Ի երախտագիտություն Լորդ Ստրատոնայի ցուցաբերած հայրենասիրության և հասարակական ոգու՝ Հարավային Աֆրիկայում ծառայելու համար հեծելազորը վերազինելու համար»։ Հուշարձանի հակառակ կողմում նշվում է` «Ի հիշատակ այն հերոս կանադացիների և նրանց ընկերների նվիրվածության, որոնք ընկան Հարավային Աֆրիկայի պատերազմում»։ Մոնրեալցիների համար հիշատակում չկա։
Սա Մոնրեալի միակ ձիարձանն է, և, որպես կանոն, հեծված չէ, այլ սանձված է։ Բուրերի պատերազմի հուշահամալիրը կանգնած է դեպի հյուսիս և նայում է դեպի Մոն Ռուայալի խաչը, որը հրապարակում տեսանելի էր մինչև 1929 թվականը։ Հուշարձանի պատվանդանին, պղնձի խորաքանդակներ են և յուրաքանչյուր ճակատամարտի անունը։ 2014 թվականին հուշարձանը կանգնած էր դեպի հարավ-արևելք։ Դորչեսթեր հրապարակը վերականգնվել է, սակայն Place du Canada-ն (ներառում է Մոնրեալի առաջին համաշխարհային պատերազմի անհայտ զինվորի հուշարձանը) դեռևս պարսպապատված էր։
Բուրերի պատերազմը Քվեբեկյան հասարակությունում համակրանք չէր վայելում և դիտվում է որպես կայսերական պատերազմ։ Կանադայի վարչապետ Ուիլֆրիդ Լորեն դեմ էր պատերազմին, սակայն, վերջ ի վերջո, զիջում է զինված ուժերի և զինվորական ծառայության զորակոչի առաջարկին։
Պատերազմից երկու տասնամյակ անց կանադացիները փետրվարի 27-ին հավաքվեցին (Կանադայում հայտնի է որպես «Պարդեբերգի օր») Հարավային Աֆրիկյան պատերազմի հուշահամալիրի շուրջ` աղոթելու և մեծարելու վետերաններին։ Դա շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, երբ նոյեմբերի 11-ը դարձավ զինադադարի օր (հետագայում կոչվեց Հիշատակի օր)[1]։
Հրապարակում գտնվող չորս հիմնական հուշարձանները` Ռոբերտ Բյոռնսի հուշահամալիրը, Ուիլֆրիդ Լորեի հուշարձանը և Վիկտորյա թագուհու ադամանդե հոբելյանի ցայտաղբյուրը կազմում են հինգ հավասարակողմ խաչ՝ դեպի Դոմինիոն հրապարակի շենք նայող տաղավարով։
2009 թվականի հուլիսի 8-ին իրականացվեց 23 միլիոն դոլար արժողությամբ նախագիծ՝ վերականգնելու Բուրերի պատերազմի հուշահամալիրի շուրջ գտնվող Դորչեսթեր հրապարակը և Place du Canada-ն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Paardeberg: The First Remembrance Day». Canadian Encyclopedia.
- ↑ «Downtown Montreal dig to unearth bones, history». Montreal Gazette. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուրերի պատերազմի հուշահամալիր (Մոնրեալ) կատեգորիայում։ |