Բուրդելի թանգարան
Բուրդելի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և atelier? |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Quartier Necker?[1] |
Մասն է | Փարիզի Թանգարաններ |
Հասցե | 18, rue Antoine Bourdelle75015Անտուան Բուրդելի փողոց (18) |
Հիմնադրվել է | 1949 |
Այցելուներ | 161 493 մարդ (2019)[2] |
Կայք | bourdelle.paris.fr |
Բուրդելի թանգարան (ֆրանսերեն՝ Musée Bourdelle), 19-20-րդ դարերի ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Էմիլ Անտուան Բուրդելի (1861–1929) ստեղծագործությունների ցուցադրմանը ծառայող թանգարան, որը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 15-րդ շրջանում, հենց իր՝ Բուրդելի անունը կրող փողոցի վրա և զբաղեցնում է նրա հին արվեստանոցն ու կից այգին[3], որի տարածքը անվանի արվեստագետի մահվանից հետո տասն անգամ ընդարձակվել է։ Թանգարանի մշտական ցուցադրության ցուցասրահների մուտքն անվճար է[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վերջին տարիներին Բուրդելը, որ Օգյուստ Ռոդենի աշակերտն է եղել, իր ուսուցչի պես երազել է սեփական թանգարան ունենալու մասին։ Անվանի արվեստագետի երազանքը հնարավոր է դարձել իրականացնել փարիզյան հանրահայտ La Samaritain հանրախանութի սեփականատիրոջ Էռնեստ Կոնյակի ժառանգորդ Գաբրիել Կոնյակի առատաձեռն օժանդակության[5] և քանդակագործի կնոջ՝ Կլեոպատրա Բուրդել-Սևաստոսի ու դստեր՝ Ռոդիա Դյուֆե-Բուրդելի գործադրած համառ ջանքերի շնորհիվ[6]։ Գաբրիել Կոնյակն անհատույց տրամադրել է տարածքը գնելու համար պահանջվող գումարը[7], նպաստել թանգարանի ստռեղծմանը, որով կանխվել է Բուրդելի թողած գեղարվեստական ծանրակշիռ ժառանգության ցիրուցան լինելը[8]։ Անվանի քանդակագործի մահից քսան տարի անց բացվել է նրա թանգարանը, որտեղ ներկայացված է նշանավոր արվեստագետի ստեղծած գիպսե, բրոնզե, մարմարե քանդակների բավականին ընդգրկուն հավաքածու։
Թանգարանում պահվում են նաև քանդակագործի արխիվը, Ռոդենի, Մոնտիչելլիի, Պևի դը Շավանի, Էնգրի, Դելակրուայի և մի շարք այլ անվանի արվեստագետների աշխատանքներ, որոնք Բուրդելը ձեռք է բերել իր ողջ կյանքի ընթացքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թանգարանի շենքը
-
Թանգարանի բակի քանդակներից
-
Կլեոպատրա Սևաստոս
-
Թանգարանի բակի քանդակներից
-
Ցուցասրահներից մեկը
-
Քանդակ՝ լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչի ստեղծագործության մոտիվներով
-
Նետաձիգ Հերակլեսը
-
Էնգրի դիմաքանդակը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ «The Museum, unique exhibition areas | Musée Bourdelle». www.bourdelle.paris.fr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Informations pratiques | Musée Bourdelle». www.bourdelle.paris.fr. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Ma vie avec Bourdelle par Cléopâtre Bourdelle-Sevastos, Paris-Musées et Éditions des Cendres Page 231
- ↑ Hélène Rochette, Maison d'écrivains et d'artistes, Édition Parigramme, 2007, P..
- ↑ Les dossiers de l'Art, Կաղապար:Numéro, janvier 1993, P..
- ↑ «Hommes célèbres en Quercy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hélène Rochette, Maisons d'écrivains et d'artistes. Paris et ses alentours, P.40-43, Parigramme, Paris, 2004 2-84096-227-6
- Dossier de l'Art Կաղապար:Numéro de janvier/Կաղապար:Date-.
- Bourdelle par Ionel Jianou et Michel Dufet Édition Arted 1970.
- Ma vie avec Bourdelle par Cléopâtre Bourdelle-Sevastos, Paris-Musées et Éditions des Cendres, 2005 2-87900-938-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայքէջը
- Paris Musées official website Արխիվացված 2015-10-31 Wayback Machine
- Pariserve description (French)
- Frommers description
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրդելի թանգարան» հոդվածին։ |
|