Բուրդելի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բուրդելի թանգարան
Paris musee bourdelle maison.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
ՏեղագրությունNecker?[1]
Մասն էParis Musées?
Ղեկավարության նստավայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս
Հասցե18, rue Antoine Bourdelle75015 Paris75015
Հիմնադրված է1949
Այցելուներ40 000 մարդ, 48 726 մարդ (2009)[2], 49 810 մարդ (2007)[2], 39 377 մարդ (2016)[2], 62 408 մարդ (2008)[2], 39 351 մարդ (2002)[2], 34 920 մարդ (2001)[2], 44 059 մարդ (2006)[2], 40 989 մարդ (2004)[2], 42 592 մարդ (2015)[2], 38 752 մարդ (2005)[2], 30 066 մարդ (2014)[2], 37 748 մարդ (2003)[2], 62 211 մարդ (2010)[2], 66 603 մարդ (2013)[2], 64 560 մարդ (2012)[2], 117 436 մարդ (2017)[2] և 122 524 մարդ (2011)[2]
Կայքbourdelle.paris.fr

Բուրդելի թանգարան (ֆրանսերեն՝ Musée Bourdelle), 19-20-րդ դարերի ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Էմիլ Անտուան Բուրդելի (1861–1929) ստեղծագործությունների ցուցադրմանը ծառայող թանգարան, որը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 15-րդ շրջանում, հենց իր՝ Բուրդելի անունը կրող փողոցի վրա և զբաղեցնում է նրա հին արվեստանոցն ու կից այգին[3], որի տարածքը անվանի արվեստագետի մահվանից հետո տասն անգամ ընդարձակվել է։ Թանգարանի մշտական ցուցադրության ցուցասրահների մուտքն անվճար է[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին Բուրդելը, որ Օգյուստ Ռոդենի աշակերտն է եղել, իր ուսուցչի պես երազել է սեփական թանգարան ունենալու մասին։ Անվանի արվեստագետի երազանքը հնարավոր է դարձել իրականացնել փարիզյան հանրահայտ La Samaritain հանրախանութի սեփականատիրոջ Էռնեստ Կոնյակի ժառանգորդ Գաբրիել Կոնյակի առատաձեռն օժանդակության[5] և քանդակագործի կնոջ՝ Կլեոպատրա Բուրդել-Սևաստոսի ու դստեր՝ Ռոդիա Դյուֆե-Բուրդելի գործադրած համառ ջանքերի շնորհիվ[6]։ Գաբրիել Կոնյակն անհատույց տրամադրել է տարածքը գնելու համար պահանջվող գումարը[7], նպաստել թանգարանի ստռեղծմանը, որով կանխվել է Բուրդելի թողած գեղարվեստական ծանրակշիռ ժառանգության ցիրուցան լինելը[8]։ Անվանի քանդակագործի մահից քսան տարի անց բացվել է նրա թանգարանը, որտեղ ներկայացված է նշանավոր արվեստագետի ստեղծած գիպսե, բրոնզե, մարմարե քանդակների բավականին ընդգրկուն հավաքածու։

Թանգարանում պահվում են նաև քանդակագործի արխիվը, Ռոդենի, Մոնտիչելլիի, Պևի դը Շավանի, Էնգրի, Դելակրուայի և մի շարք այլ անվանի արվեստագետների աշխատանքներ, որոնք Բուրդելը ձեռք է բերել իր ողջ կյանքի ընթացքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Անտուան Բուրդել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Ministry of Culture (France) Fréquentation des Musées de FranceMinistry of Culture (France).
  3. «The Museum, unique exhibition areas | Musée Bourdelle»։ www.bourdelle.paris.fr։ Վերցված է 2020-09-28 
  4. «Informations pratiques | Musée Bourdelle»։ www.bourdelle.paris.fr։ Վերցված է 2020-09-28 
  5. Ma vie avec Bourdelle par Cléopâtre Bourdelle-Sevastos, Paris-Musées et Éditions des Cendres Page 231
  6. Hélène Rochette, Maison d'écrivains et d'artistes, Édition Parigramme, 2007, Կաղապար:P..
  7. Les dossiers de l'Art, Կաղապար:Numéro, janvier 1993, Կաղապար:P..
  8. «Hommes célèbres en Quercy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-26-ին։ Վերցված է 2021-05-12 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]