Բուրեյդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բուրայդաից)
Բնակավայր
Բուրեյդա
արաբ․՝ بريدة‎‎[1]
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Մակերես1291 կմ²
Բնակչություն346 623 մարդ (2010)[1]
Պաշտոնական կայքburaydahcity.net
Բուրեյդա (м)##
Բուրեյդա (м)

Բուրեյդա (արաբ․՝ بريدة‎‎), Սաուդյան Արաբիայի կենտրոնական մասում գտնվող քաղաք։ Ալ-Կասիմ վարչական շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 607 մ բարձրության վրա[2]։ Բնակչությունը՝ 378,422 մարդ (ըստ 2004 թվականի մարդահամարի)[3]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Քաղաքի շրջակայքում աճեցնում են կիտրոններ, նարինջներ և այլ մրգեր։ Բուրեյդան հանդիսանում է Սաուդյան Արաբիայում հացահատիկային մշակաբույսեր արտադրող հիմնական քաղաքներից մեկը։ Կան նաև մեծ փորձարարական ֆերմաներ, որոնք զբաղվում են խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ[4]։ Բացի այդ, քաղաքը վաղուց կարևոր կետ է եղել քարավանային առևտրային ուղիների խաչմերուկում և արաբական ձիերի վաճառքի շուկայում։

Քաղաքի շենքերի մեծ մասը հողաքարից են, ինչպես և Նաջդի այլ քաղաքներում[4]։

Բուրեյդայի բնակչությունը, ինչպես երկրի մյուս քաղաքներում, արագորեն աճել է։ Եթե 1992 թվականին այստեղ ապրել է 240 091 մարդ, ապա 2004 թվականին՝ արդեն 378 422 մարդ։

Քաղաքում կա օդանավակայան[5], որն իրականացնում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներ։ Բուրեյդան երկրի մայրաքաղաք Ալ-Ռիադի հետ կապվում է 317 կմ երկարությամբ մայրուղով։

Քաղաքում կա համալսարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 تعداد السكان والمساكنGASTAT.
  2. «Buraydah, Saudi Arabia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  3. «Saudi Arabia: largest cities and towns and statistics of their population» (գերմաներեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.(ֆր.)(իսպ.)
  4. 4,0 4,1 «Buraydah» (անգլերեն). LookLex Encyclopaedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «Gassim» (անգլերեն). World Aero Data. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.