Բուենոս Այրես (լիճ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուենոս Այրես (այլ կիրառումներ)
Կոորդինատներ | ||
Երկիր | Արգենտինա Չիլի | |
Վարչատարածքային բաժանում | Սանտա Կրուս (գավառ, Արգենտինա)/Հեներալ-Կարրերա (գավառ) | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 217 մ | |
Ավազանի մակերեսը | 1850 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 590 մ | |
Բուենոս Այրես կամ Հեներալ Կարրերա, սառցադաշտային ծագման լիճ Պատագոնյան Անդերից՝ Արգենտինայի և Չիլիի սահմանին։ Ներկայումս լճի մակերեսը 1850 կմ² է[1]։ Ծովի մակերևույթից բարձր է 208 մետր, ամենախոր բարձրությունը 590 մետր է։ Լճի արևմտյան մասը ֆյորդաձև է՝ եզրված ուղղաձիգ անտառապատ ժայռերով, արևելյան մասն ընկած է բարձրավանդակի վրա և ողողված է մորեններով։ Լճի հոսքն իրականանում է Բերտրան լճի միջոցով՝ դեպի Բեյկեր գետը, որը պատկանում է Խաղաղ օվկիանոսի ավազանին։
Լճի փոսորակը հայտնվել է սառույցների՝ արևմուտքից դեպի արևելք, դեպի Պլիոցենյան բաժին, իսկ հետագայում՝ պլեյստոցեն փոխ առ փոխ շարժումներից։ Մինչև վաղ Գոլոցենը լճի բարձրությունը ծովի մակարդակից կազմում էր 406 մետր և լճից՝ Ռիո Դեսեադո գետի միջով գոյություն ուներ հոսք՝ դեպի Ատլանտյան օվկիանոս։ Լճի չիլիական մասից սառույցի հալումից հետո Բեյկեր գետի միջով հոսք բացվեց դեպի Խաղաղ օվկիանոս և լճի մակարդակն իջավ ներկայիս արժեքին (208 մետր)։ Հուներից մեկը՝ Ֆենիքս Գրանդե գետի հոսքը, որը նախկինում լիճ էր թափվում արևելքից, փոփոխվեց 1898 թվականին Ֆրանսիսկո Մորենոյի ղեկավարությամբ իրականացվող նախագծի հետևանքով։ Ջրի մի մասը վերաուղղվեց Ռիո Դեսեադո գետի ավազան։ Ճյուղավորումը տեղակայված է Պերիտո Մորենո քաղաքից ոչ հեռու[2]։
Լիճը հայտնաբերվել է 1880-1881 թվականներին Կարլոս Մարիա Մոյանոյի կազմակերպած արշավախմբի կողմից. Մոյանոն բարձրացավ Ռիո Չիկոյի ուղղությամբ գրեթե մինչև ակունք, ինչից հետո գնաց հյուսիս՝ Պատագոնյան Անդերի երկարությամբ։ Լեբալյոս լեռնային զանգվածի ստորոտում (2748 մետր)՝ ավելի քան 1.5 հազար մետր բարձրության վրա, Մոյանոյի արշավախումբը հայտնաբերեց Ռիո Դեսեադոյի վերին հոսանքները և Բուենոս Այրես լիճը[3]։
Լճի չիլիական մասում կան մարմարյա քարանձավներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ G. Zambrano, R. Abarca del Rio, J.-F. Cretaux, and B. Reid First insights on Lake General Carrera/Buenos Aires/Chelenko water balance(անգլ.) // Advances in Geosciences. — 2009. — № 22. — С. 173-179.
- ↑ «Provincia de Santa Cruz - Recursos Hidricos - Aguas Superficiales» (իսպաներեն). Secretaria de Minera de la Nacion. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Магидович В. И., Магидович И. П. Очерки по истории географических открытий. Т. 4. М., 1985. С. 256.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուենոս Այրեսի մարմարյա քարանձավները
- Բուենոս Այրես լճի լազուրը և մարմարը՝ Հեներալ Կարրերան։ Ֆոտոռեպորտաժ Արխիվացված 2017-02-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուենոս Այրես (լիճ)» հոդվածին։ |
|