Բուդապեշտի ատամնավոր երկաթուղի
Բուդապեշտի ատամնավոր երկաթուղի, պաշտոնապես կոչվում է «Տրամվայի թիվ 60 երթուղի»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1868 թվականից, Բուդապեշտում պարբերաբար ձիակառքեր էին գնում, որոնց աշխատանքը կազմակերպվում էր Budai Közúti Vaspálya Társaság ընկերության կողմից (Բուդայի հասարակական տրանսպորտի ասոցիացիա)։ Նիկլաուս Ռիգենբախին (1871 թվականին բացված առաջին Եվրոպական ատամնավոր երկաթուղու՝ Վիցնաու-Ռիգ-ի նախագծող) Internationale Gesellschaft für Bergbahnen ընկերությունը ներկայացնող իր գործընկերների հետ հանձնարարվել էր ներկայացնել քաղաքի ատամնավոր երկաթուղու նախագիծը։ Շինարարական թույլտվությունը տրվել է 1873 թվականի հուլիսի 3-ին, որից հետո անմիջապես սկսվել է գծի կառուցումը։ Երկաթգիծըը շահագործման է հանձնվել հաջորդ տարի։ Առաջին փորձնական տրամվայը 1874 թվականի հունիսի 24-ին ժամը 16։ 00-ին դուրս է եկել դեպոյից, իսկ դրան հաջորդող օրը սկսվել է կանոնավոր երթևեկությունը։
Քանի որ ատամնավոր երկաթգծի աշխատանքը հաջողված էր, բարձրացվել է գիծը երկարաձգելու հարցը։ Երկարացման ծրագիրն ընդունվել է 1890 թվականին։ Գիծը կառուցվել էր Սեչենի լեռան ուղղությամբ, և արդեն նրա երկարությունը կազմում էր 3,700 մետր։ Քաղաքային BSzKRt տրանսպորտային ընկերությունն ստացել էր երկաթուղին որպես իր սեփականություն 1926 թվականին[1]։ 1929 թվականի հուլիսի 2-ից նոր էլեկտրատրամվայները սլանում էին ամեն 15 րոպեն մեկ։ 1973 թվականին երկաթգծի վրա կատարվել է ամբողջական վերակառուցում, որից հետո այն տեղափոխվել է Strub համակարգի միակցմանը, միաժամանակ մատակարարվել են նոր տրամվայներ։
Երկաթուղին դեռևս հանդիսանում է Բուդապեշտի հասարակական տրանսպորտի մաս[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ատամնանիվ
-
Բուդապեշտի ատամնավոր երկաթուղի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Trams of Hungary... and more». Public transit in Hungary and Europe. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Cogwheel Railway | WeLoveBudapest.com» (ամերիկյան անգլերեն). welovebudapest.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.