Բորիս Պեպանյան
Արտաքին տեսք
Բորիս Պեպանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Ընտրանի | «Տաքսի-տաքսի» |
Պարգևներ և մրցանակներ | |
Բորիս Ժորայի Պեպանյան (հուլիսի 16, 1950, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Պեպանյանը ծնվել է 1950 թվականին, Ալավերդի քաղաքում։ Հայրը եղել է զինվորական, մայրը՝ ուսուցչուհի։ 1968-1972 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1972 թվականից աշխատում է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նկարահանվել է «Հայֆիլմ» և «Լենֆիլմ» կինոստուդիաներում, հեռուստաթատրոնում։ Խաղացել է Բոնիի դերը Կալմանի «Սիլվա» օպերետում։ Վարել է գրական հաղորդումներ դպրոցականների համար։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Հոլանդիայում և այլուր[1]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացած ներկայացումներից են՝
- «Սեր աստղերի տակ»
- «Սիլվա»
- «Ամենափրկիչը»
- «Միայն քեզ եմ սիրում»
- «Մեծ հարսանիք»
- «Կասկածը կնոջ սրտում»
- «Լամանչեցի մարդը»
- «Ես եմ, եկել եմ»
- «Պահանջվում է ստախոս»
- «Ֆիլումենա Մարտուրանո»
- «Տասներկուերորդ գիշեր»
- «3+1=?»
- «Տաքսի-տաքսի»
- «Ատամնաբույժն արևելյան»
- «Մեծապատիվ մուրացկաններ»
- «Տարօրինակ միսիս Սևիջը»
- «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր»
- «Իմ չքնաղ լեդի»
- «Եզոպոս»
- «Սեր մինչ ի մահ»
- «Ախ ներվեր, ներվեր»
- «Մեր տան տերերը»
- «Էսպես մինչև երբ»
- «Ինձնից պրծում չկա»
- «Սիրային քառանկյունի»
- «Կարինե»
- «Ռևիզոր»
- «Գողը դրախտում»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարվա լավագույն դերասան», ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2002
- Միջազգային թատերական փառատոնի Գրան Պրի
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2003
- «Արտավազդ» մրցանակ, Թատրոնին մատուցած անբասիր ծառայության համար, 2020/2021