Բորիս Նեմցովի սպանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղիկներ և մոմեր Բորիս Նեմցովի սպանության վայրում

Ռուս քաղաքական գործիչ, Յարոսլավլի մարզային դումայի դեպուտատ Բորիս Նեմցովի սպանությունը 2015 թվականի փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայում։ Բորիս Նեմցովի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի մարտի 1-ին կայանալիք «Գարուն» հակաճգնաժամային երթի նախօրեին, որի կազմակերպիչներից մեկն էր Նեմցովը։ Սպանությունից հետո երթի կազմակերպիչները դուրս եկան սգո երթի։