Բորիս Արդով
Բորիս Արդով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1940 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 23, 2004[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Պրեոբռաժենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1961) և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1972) |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր և մուլտիպլիկատոր |
Աշխատավայր | Սովրեմեննիկ (թատրոն), Էկրան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ամուսին | Միրա Արդովա |
Ծնողներ | հայր՝ Վիկտոր Արդով, մայր՝ Նինա Օլշևսկայա |
Երեխաներ | Աննա Արդովա |
Բորիս Արդով (ռուս.՝ Бори́с Ви́кторович А́рдов, փետրվարի 7, 1940, Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2004[1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան և ռեժիսոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի բեմադրող նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիս Արդովը ծնվել է 1940 թվականի փետրվարի 7-ին, Մոսկվայում, գրող և սցենարիստ Վ. Արդովի և Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասանուհի Ն. Օլշևսկայայի ընտանիքում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղբայրը (միայն մոր կողմից հարազատ) դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Բատալովն է, հարազատ եղբայրը` հուշագիր և քահանա Միխայիլ Արդովն է։ Դուստրը դերասանուհի Աննա Արդովան է։
Ամուսնացած է եղել 4 անգամ.
- առաջին կինը` Միրա Արդովա (դուստրերը` Նինան և Աննան են)
- երկրորդ կինը` Լյուդմիլա Դմիտրիևա (դուստրը` դերասանուհի Մարիան է)
- երրորդ կինը` Օլգա Ռոզովսկայա (դուստրը Օլգան է)
- չորրորդ կինը` Եկատերինա Ռոզանովան (լրագրողուհի, դուստրերը` Անաստասիա, Իրինա, Վարվարա)
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան (դասընթացի ղեկավար Ա. Կարև)։ Աշխատել է «Սովրեմեննիկ» թատրոնում։
1972 թվականին ավարտել է Ռեժիսորական բարձրագույն դասընթացները։ 1974-1987 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր և արտադրության դիզայներ «Էկրան» ստեղծագործական միության «Մուլտիֆիլմ» ստուդիայում։
1975 թվականից դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։
Եղել է դերասանության վարպետության դոցենտ, արվեստագիտության թեկնածու[2]։
Նա ղեկավարել է Մոսկվայի Ախմատովսկի մշակութային կենտրոնը։
Մահացել է 2004 թվականի օգոստոսի 23-ին, մահվան պատճառը լյարդի ցիռոզն էր, որը առաջացել է ալկոհոլի չարաշահման պատճառով։ Թաղված է Պրոբրաժենսկու գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 թվական` «Առավոտյան գնացքներ», Տոլիկ
- 1963 թվական` «Եթե դու ճիշտ ես...» Ռադիյ, (նույն ինքը` Իվան)
- 1964 թվական` «Ողջեր և մեռածներ», Յոլկին, ռայկոմի քարտուղար
- 1966 թվական` Երեք հաստլիկները, Բոնավետուրա, կապիտան
Ռեժիսոր-մուլտիպլիկատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 թվական` Հանելուկային մոլորակ
- 1974 թվական` Սառցե նախշ
- 1975 թվական` Սլոն-դիլո-սյոնոկ
- 1976 թվական` Անգետիկն Արևային քաղաքում («Զարմանալի սխրանքներ» և «Նորից միասին» սերիաներ)
- 1984 թվական` Ստորգետնյա անցում
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 թվական` Խեցին
- 1986 թվական` Անապատի նավը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Каталог РНБ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Արդովը Аниматор.ру կայքում
- Բորիս Արդով։ Դերասան
|
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 23 մահեր
- 2004 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Ռուս ռեժիսորներ
- Ռուս դերասաններ
- Ռուս մուլտիպլիկատորներ