Jump to content

Բոլոր սրբերի եկեղեցի (Փեշավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլոր սրբերի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՊակիստան Պակիստան
ՏեղագրությունՓեշավար
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ԱնվանվածAll Saints' Day?
Քարտեզ
Քարտեզ

Բոլոր սրբերի եկեղեցի, Պակիստանի եկեղեցու ծխական տաճար, որը գտնվում է Փեշավարի հին բերդաքաղաքի դարպասների ներսում։ Եկեղեցին եզակի է իսլամական սարացինյան մինարեթներով և գմբեթով մզկիթների հետ իր նմանությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին բացվել է 1883 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Սուրբ Հովհաննեսի օրը[1]։ Չնայած եկեղեցու բնօրինակ գրությունները ներկայացնում են վաղ եվրոպական բարերարներին և առաքելության աշխատակիցների անունները, սկզբում եկեղեցին ներկայացվել է որպես քրիստոնեական եկեղեցի, որը կառուցվել է Փեշավարի բնիկ ժողովուրդների համար։ Եկեղեցու առաջին հովիվը եղել է Իմամ շահը։ Եկեղեցու գլխավոր քարը դրվել է կապիտան Գրեյվսի կողմից։ Տեղացի ճարտարապետը, եկեղեցու միսիոներական ընկերության աշխատակիցների հսկողության ներքո, որոնց թվում էր գերապատվելի Թոմաս Հյուզը, պատասխանատու է եղել շենքի նախագծման համար։ Շենքը խաչաձև է, իսկ խորանը գտնվում է արևմտյան կողմում։ Հուշատախտակի վրա գրված է. «Այս եկեղեցին կառուցվել է ի փառս Աստծո և նվիրված է բոլոր սրբերի հիշատակին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի 1883 տարում»[2]։

Ահաբեկիչների հարձակում 2013 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին տխրահռչակ է դարձել 2013 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Երկու կամիկաձե ահաբեկիչներ սպանել են շուրջ 90 և վիրավորել 120-150 մարդու[3]՝ կազմակերպելով պայթյուն եկեղեցու շենքի առջև այն ժամանակ, երբ այնտեղ գտնվում էին շուրջ 550 ծխականներ, որոնք անվճար սնունդ էին ստանում։ Զոհերի թվում եղել է 37 երեխա[4]։ Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան կազմակերպությունը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hughes, Thomas (1885). All Saints' Memorial Church. Peshawar. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «All Saints' Church Peshawar by A Jan». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  3. Titus on Mission — Peshawar All Saints’ update by Titus Presler, 30 September 2013
  4. "Scores Are Killed by Suicide Bomb Attack at Historic Church in Pakistan, " New York Times, September 22, 2013
  5. "Suicide bombing kills 78 at Pakistani Anglican church, " Toronto Globe & Mail, September 22, 2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jan, A. 'Mosque-like', brief, cursory article, in the Footloose section, The News on Sunday, April 15, 2008.
  • Hughes, TP. All Saints' Memorial Church, n.p, 1855.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]