Բոլոր սրբերի եկեղեցի (Փեշավար)
Բոլոր սրբերի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փեշավար |
Անվանված | All Saints? |
Կոորդինատներ: 34°0′19.080000099994″ հս․ լ. 71°34′16.320000100017″ ավ. ե. / 34.00530000002777342° հս․. լ. 71.57120000002778681° ավ. ե. |
Բոլոր սրբերի եկեղեցի, Պակիստանի եկեղեցու ծխական տաճար, որը գտնվում է Փեշավարի հին բերդաքաղաքի դարպասների ներսում: Եկեղեցին եզակի է իսլամական սարացինյան մինարեթներով և գմբեթով մզկիթների հետ իր նմանությամբ:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին բացվել է 1883 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Սուրբ Հովհաննեսի օրը[1]: Չնայած եկեղեցու բնօրինակ գրությունները ներկայացնում են վաղ եվրոպական բարերարներին և առաքելության աշխատակիցների անունները, սկզբում եկեղեցին ներկայացվել է որպես քրիստոնեական եկեղեցի, որը կառուցվել է Փեշավարի բնիկ ժողովուրդների համար: Եկեղեցու առաջին հովիվը եղել է Իմամ շահը։ Եկեղեցու գլխավոր քարը դրվել է կապիտան Գրեյվսի կողմից։ Տեղացի ճարտարապետը, եկեղեցու միսիոներական ընկերության աշխատակիցների հսկողության ներքո, որոնց թվում էր գերապատվելի Թոմաս Հյուզը, պատասխանատու է եղել շենքի նախագծման համար: Շենքը խաչաձև է, իսկ խորանը գտնվում է արևմտյան կողմում։ Հուշատախտակի վրա գրված է. «Այս եկեղեցին կառուցվել է ի փառս Աստծո և նվիրված է բոլոր սրբերի հիշատակին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի 1883 տարում»[2]:
Ահաբեկիչների հարձակում 2013 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին տխրահռչակ է դարձել 2013 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։ Երկու կամիկաձե ահաբեկիչներ սպանել են շուրջ 90 և վիրավորել 120-150 մարդու[3]՝ կազմակերպելով պայթյուն եկեղեցու շենքի առջև այն ժամանակ, երբ այնտեղ գտնվում էին շուրջ 550 ծխականներ, որոնք անվճար սնունդ էին ստանում: Զոհերի թվում եղել է 37 երեխա[4]։ Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան կազմակերպությունը[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hughes Thomas (1885)։ All Saints' Memorial Church։ Peshawar։ Վերցված է 22 October 2015
- ↑ All Saints’ Church Peshawar by A Jan
- ↑ Titus on Mission — Peshawar All Saints’ update by Titus Presler, 30 September 2013
- ↑ "Scores Are Killed by Suicide Bomb Attack at Historic Church in Pakistan, " New York Times, September 22, 2013
- ↑ "Suicide bombing kills 78 at Pakistani Anglican church, " Toronto Globe & Mail, September 22, 2013
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jan, A. 'Mosque-like', brief, cursory article, in the Footloose section, The News on Sunday, April 15, 2008.
- Hughes, TP. All Saints' Memorial Church, n.p, 1855.