Jump to content

Բոինգ 727

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոինգ 727
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակnarrow-body trijet airliner? և land-based airliner monoplane?
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
Աերոդինամիկ ուրվագիծmonoplane?
ԱրտադրողBoeing Commercial Airplanes
Առաջին թռիչք1963 թ. փետրվարի 9
ՇահագործողներFedEx?, American Airlines, Լուֆթհանզա, Condor Flugdienst, Էյր Ֆրանս, ԱլԻտալիա և Iberia
Արտադրման թվականներ1960 - 1984
Միավոր արտադրված1832
 Boeing 727 Վիքիպահեստում

Boeing 727, միջին չափսերի նեղ մարմնով ուղևորատար օդանավ, Բոինգ ընկերության արտադրություն։ Կարող է փոխադրել 149-ից 189 ուղևոր և առանց կանգ առնելու թռչել 2400-ից 2700 կմ։ Առաջին թռիչքն իրականացրել է 1963 թվականի փետրվարի 9-ին։

Մեծաքանակ արտադրությունն իրականացվել է մինչև 1970-ականները։ Վերջին 727-ը հավաքվել է 1984 թվականին։ 2011 թվականին շահագործման մեջ մնացել է 250 օդանավ[1]։

Boeing 727-ի արտադրության տարածքը։

Boeing 727-ն ստեղծվել է հիմնականում United Airlines, American Airlines և Eastern Air Lines ավիաընկերությունների պահանջարկը բավարարելու համար։ Նպատակը եղել է փոքր քաղաքների միջև կարճ տարածքների վրա իրականացվող չվերթներ սպասարկելու համար ստեղծել Boeing 707-ի համեմատ առավել խնայողական օդանավ, որը կկարողանա թռչել նույնիսկ շարժիչներից մեկի խափանման դեպքում

Բնութագրական տվյալները`

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկարությունը՝
Boeing 727-100՝ 40.59 մ
Boeing 727-200 Adv.` 46.69 մ
Թևերի բացվածքը` 32.92 մ
Պոչի բարձրությունը՝ 10.36 մ
Իրանի լայնությունը՝ 3.76 մ
Տարողությունը՝ 131 ուղևոր
Թռիչքային առավելագույն քաշը՝
Boeing 727-100՝ 68.946 կգ
Boeing 727-200 Adv.` 95.030 կգ
Դատարկ օդանավի քաշը`
Boeing 727-100՝ 39.780 կգ
Boeing 727-200 Adv.` 45.360 կգ
Արագությունը` 926-965 կմ/ժամ
Թռիչքի բարձրությունը՝
Boeing 727-100՝ 11.400 մ
Boeing 727-200 Adv.` 12.192 մ
Թռիչքի հեռավորությունը`
Boeing 727-100՝ 3056 կմ
Boeing 727-200 Adv.՝ 4020 կմ

Արտադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 727-ի պատվերների և առաքումների քանակները 1960-ականներից մինչև 1984 թվականի արտադրության դադարեցումը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «World Airliner Census» (PDF). Flight International. August 2011. էջ 15. Վերցված է 2011 թ. սեպտեմբերի 13-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոինգ 727» հոդվածին։