Ավարտել է Ստոկհոլմի Ադոլֆ Ֆրեդերիկի երաժշտական վարժարանը։ Առաջին անգամ կինոյում խաղացել է 15 տարեկանում՝ նկարահանվելով «Սիրային պատմություն» (En kärlekshistoria) ֆիլմում (1970, ռեժիսոր՝ Ռոյ Անդերսոն)։
Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Թոմաս Մաննի «Մահ Վենեցիայում» ֆիլմում Տաձիոյի դերը խաղալուց հետո (1971, ռեժիսոր՝ Լուկինո Վիսկոնտի)։ Հետագայում Անդերսոնը բացասաբար է խոսել այդ դերի մասին՝ բացատրելով, որ հասուն մարդու տարվածությունը դեռահասով իր համար բացարձակապես անընդունելի է, իսկ դերն ավելի լավ հասկանալու համար ռեժիսորի հետ գեյ-ակումբներ այցելելն իր վրա շատ տհաճ տպավորություններ է թողել։ 2003 թվականին նա կտրականապես դեմ է արտահայտվել իր լուսանկարի (Տաձիոյի դերում) հայտնվելուն Ժերմեն Գրիրի «Գեղեցիկ պատանի» գրքի կազմին, քանի որ այդտեղ նա ներկայացված էր որպես էրոտիկ օբյեկտ (հրատարակողները պարտավոր չէին Անդերսենից թույլտվություն հարցնել, քանի որ լուսանկարի հեղինակային իրավունքները պատկանում էին լուսանկարիչ Դեյվիդ Բեյլիին)[3]։ 2002 թվականի իր հարցազրույցում Անդերսոնը ասել է, թե Տաձիոյի դերն իր համար տրավմատիկ չի եղել, բայց ստվերի պես հետևում է իրեն. «Իմ կյանքը առանց դրա ավելի հեշտ կլիներ, բայց ոչ այնքան հետաքրքիր»[4]։
Հետագայում Անդերսոնը նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում, մի քանի տարի աշխատել է Ճապոնիայում։ 1983 թվականին ամուսնացել է, ունի մեկ դուստր։