Jump to content

Բլաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլաա
ԵնթատեսակԲուլկի
Առաջացման երկիր Իռլանդիա

Բլաա (իռլանդերեն՝ blaa, անգլ.՝ blaa), ավանդական թխվածքաբլիթ Ուոթերֆորտյան (իռլանդերեն՝ Port Láirge; անգլ.՝ Waterford) և Կիլկեննիի (իռլանդերեն՝ Cill Chainnigh; անգլ.՝ Kilkenny) կայսրություններում[1][2]։ Կան այս թխվածաբլիթների երկու տեսակներ` փափուկ և խրթխրթան։ Փափուկները սովորաբար ավելի քաղցր են, խրթխրթանները հաճելի դառնությամբ և որպես կանոն ավելի մուգ երեսով։

Բլաաներն իրենց թարմությունը շուտ են կորցնում և ավելի լավ է դրանք օգտագործել գնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում։ Մեկ օրվա ընթացքում վաճառվում է ավելի քան 12000 թխվածքաբլիթ[3], որոնք թխվում են չորս հացաբուլկեղենի գործարաններում։ Այս թխվածքաբլիթները սովորաբար ուտում են նախաճաշին` կարագով և այլ հավելումներով։ Ուոթերֆորտում նախաճաշի համար ամենահայտնի ուտեստներից մեկը ձվով և խոզապուխտով բլաա թխվածքաբլիթն է։ Երբեմն բլաան շփոթում են սայկաների հետ, այն դեպքում, երբ դա թխվածքաբլիթի այլ տեսակ է։

Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ բլաան Ուոթերֆորդ է եկել XVII դարի վերջում` հուգենոտների միջոցով։ Համարում են որ թխվածքաբլիթի անվանումը գալիս է ֆրանսերեն «blanc»` սպիտակ բառից։ 2013 թվականի նոյեմբերի 19-ից սկսած բլաան պաշտպանել է աշխարհագրական անվանման եվրոպական հանձնաժողովը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. pixel-industry. «Waterford Blaa - Homepage». Waterfordblaa.ie. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «Waterford Blaa Specification» (PDF). Agriculture.gov.ie. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «The Waterford Blaa» (PDF). Ec.europa.eu. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]