Բիրյուկովի փողոց (Յալթա)
Բիրյուկովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 1,3 կմ |
Անվանվել է | Նիկոլայ Բիրյուկով |
Փոստային ինդեքս | 298604 |
Բիրյուկովի փողոց (ռուս.՝ Улица Бирюкова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է խորհրդային գրող, «Որոր» վեպի համար 1950 թվականի Ստալինյան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Բիրյուկովի (1912-1966) պատվին։ Սկիզբ է առնում Գոգոլի և Կրասնոարմեյսկայա փողոցների հանգույցից և ավարտվում Գրիբոյեդովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 1300 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յալթա քաղաքի Բիրյուկովի փողոցը սկսվում է Գոգոլի և Կրասնոարմեյսկայա փողոցների հանգույցից, հատում Պիոներսկայա փողոցը, Բլյուխերի փողոցը, ընդհատվում բողոքական եկեղեցու տարածքում, շարունակվում Լոմոնոսովի փողոցից և ավարտվում Գրիբոյեդովի փողոցի հետ հատումով։ Փողոցն ամբողջությամբ զուգահեռ է Վոդոպադնայա գետի հունին։ Երկարությունը 1300 մետր է։ Փողոցում կա համարակալված 44 շինություն։
Բիրյուկովի փողոցի փոստային դասիչն է` 298604։
Փողոցն անվանվել է խորհրդային գրող, «Որոր» վեպի համար 1950 թվականի Ստալինյան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Բիրյուկովի (1912-1966) պատվին։ Կյանքի վերջին 10 տարիները Բիրյուկովն անցկացրել է Ղրիմում։ Մահացել է Սիմֆերոպոլում, 1966 թվականի հունվարի 31-ին։ Փողոցի սկզբնամասից քիչ հեռու տեղադրված է նրա հուշարձանը, իսկ Կրասնոարմեյսկայա, 1ա հասցեով գործում է Նիկոլայ Բիրյուկովի տուն-թանգարանը։ Այն այցելուների առաջ իր դռները բացել է 1970 թվականի նոյեմբերի 14-ին (այլ տվյալներով՝ 15-ին)։ Յալթայում գրական հուշաթանգարանի ստեղծման նախաձեռնողը եղել է գրողի կինը՝ Աննա Իլյինիչնան։ Տունը, որի հիման վրա ստեղծվել է թանգարանը, այն տունն է, որտեղ գրողն անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Ուշագրավ փաստ է, որ ապագա սեփականատերը ճարտարապետ Զ. Պերիմիլովսկու հետ ստեղծել է իր ապագա տան էսքիզները։ Երկհարկանի առանձնատան շինարարությունը տեղի է ունեցել 1959 թվականի ընթացքում և հաշվի է առնվել Նիկոլայ Զոտովիչի՝ սենյակներում ազատ տեղաշարժվելու անհրաժեշտությունը, քանի որ գրողը 18 տարեկանից պայքարել է լուրջ հիվանդության դեմ, որը նրան զրկել էր լիարժեք շարժվելու հնարավորությունից։ Գրողի մահից չորս տարի անց շինությունը հանձնվել է թանգարանին[2][3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ Дом-музей Н. Бирюкова в Ялте - адрес, фото, описание
- ↑ «Дом-музей Н. З. Бирюкова _ Литературный досуг». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Дом-музей Н. Бирюкова в Ялте
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Бирюкова в Ялте
- Подробная карта Улица Бирюкова, город Ялта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты