Գրիբոյեդովի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիբոյեդովի փողոց (այլ կիրառումներ)
Գրիբոյեդովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն440 մետր
Անվանվել էԱլեքսանդր Գրիբոյեդով
Փոստային ինդեքս298604

Գրիբոյեդովի փողոց (ռուս.՝ Улица Грибоедова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ Սկիզբ է առնում Բլյուխերի փողոցից և ավարտվում Բիրյուկովի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 440 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Գրիբոյեդովի փողոցը սկսվում է Բլյուխերի փողոցից, հատում Ուկրաինական փողոցը և ավարտվում Բիրյուկովի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 39 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 440 մետր է։

Գրիբոյեդովի փողոցի փոստային դասիչն է՝ 298604։

Փողոցն անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» կատակերգության հեղինակ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ «Խելքից պատուհաս» չափածո կատակերգությունը ռուսական թատերգության ու պոեզիայի գագաթներից է համարվում։ Գրված լինելով աֆորիստիկ ոճով՝ ժողովրդականացված տասնյակ մեջբերումների տեսքով այն տարածվել է երկրով մեկ։ «Խելքից պատուհաս» կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել է Երևանում՝ քաղաքը պարսիկներից 1828 թվականին ազատագրած ռուսական զորքի սպաների ուժերով[2]։ 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը, դեսպանատան 37 այլ աշխատակիցների հետ, մոլեռանդ մուսուլմանների խառնամբոխի ձեռքով գազնաբար սպանվել է Թեհրանում[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Эриваньский сюрприз для Грибоедова Читать далее: https://ru.armeniasputnik.am/columnists/20170115/6073761/ehrivanskij-syurpriz-dlya-griboedova.html». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. «День в истории / Родился русский писатель и дипломат Александр Сергеевич Грибоедов».
  4. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջեր 210-211».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]