Բիվա
Բիվա | |
---|---|
Բիվայի ընտրանի ճապոնական թանգարանում | |
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | East Asian necked lute?, necked bowl lutes? և traditional Japanese musical instrument? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 321.321 |
Բիվա (ճապ.՝ 琵琶) ճապոնական կարճ պարանոցով փայտե լյուտնյա է, որը ավանդաբար օգտագործվում է պատմություններ պատմելիս։ Բիվան լարային գործիք է, որն առաջին անգամ հայտնի դարձավ Չինաստանում, նախքան ամբողջ Արևելյան Ասիայում տարածվելը, և որն ի վերջո հասավ Ճապոնիա Նառա ժամանակաշրջանում (710–794)։
Բիվայի չինական նախորդը պիպան էր (琵琶), որը Ճապոնիա ժամանեց երկու ձևով; Ճապոնիա մուտք գործելուց հետո, բիվայի տեսակները քառապատկվեցին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիվան ժամանել է Ճապոնիա 7-րդ դարում, որը առաջացել է չինական կոկիկ-վիզով պիպայից (չինարեն՝ 曲項琵琶)[1], մինչդեռ պիպան ինքը հիմնված էր Հարավարևմտյան Ասիայում նմանատիպ գործիքների վրա։ Այնուամենայնիվ, բիվայի մեկ այլ տարբերակ, որը հայտնի է որպես մոսո-բիվա կամ կոջին-բիվա, նույնպես հայնտի է Ճապոնիայում՝ առաջին անգամ հայտնվելով Կյուսյու տարածաշրջանում։
Թեև նախկինում գործիքը լայնորեն տարածված էր, քիչ էր գրվել բիվայի կատարման և կիրառման մասին մոտավորապես 16-րդ դարից մինչև 19-րդ դարի կեսերը։ Հայտնի է, որ այս ընթացքում առաջացել են բիվա պրակտիկայի երեք հիմնական հոսքեր՝ զատո (պետության կողմից վերահսկվող կույր բիվա խաղացողների գիլդիայի ամենացածր մակարդակը), շիֆու (սամուրայ ոճ) և չոֆու (քաղաքային ոճ)։ Այս ոճերն ընդգծում էին բիվա-ուտան (琵琶歌)՝ վոկալիզացումը բիվայի նվագակցությամբ[2]։
Այս ոճերից առաջացան նաև բիվա ավանդույթի երկու հիմնական ճյուղերը՝ սացումա-բիվա և չիկուզեն-բիվա[3]։ Մոտավորապես Մեյջի ժամանակաշրջանից (1868–1912) մինչև Խաղաղօվկիանոսյան պատերազմը սացումա-բիվան և չիկուզեն-բիվան տարածված էին Ճապոնիայում, իսկ Շոուա ժամանակաշրջանի սկզբում (1925–1989)՝ ստեղծվեց նիշիկի-բիվան։ Հետպատերազմյան մնացած բիվա ավանդույթներից միայն հիգո-բիվան է այսօր տարածված, որը գրեթե միայն կատարվում է կույրերի կողմից։ Հիգո-բիվան սերտորեն կապված է հեիկե-բիվայի հետ և, նմանապես, հիմնվում է բանավոր պատմողական լեգենդների վրա, որը կենտրոնանում է պատերազմների և լեգենդների շուրջ։
Բիվա երաժշտության ոճերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիվան, որը համարվում է Ճապոնիայի հիմնական ավանդական գործիքներից մեկը, իր երկար պատմության ընթացքում ազդել է այլ ավանդական գործիքների և ստեղծագործությունների վրա. Որպես այդպիսին, գոյություն ունեն մի շարք տարբեր երաժշտական ոճեր, որոնք նվագում են բիվայով։
- Հոգակու (邦楽, ճապոնական ավանդական երաժշտություն). Հոգակուում երաժշտական գործիքները սովորաբար ծառայում են որպես վոկալ կատարումների ուղեկցում[4]։
- Գագակու (雅楽, Ճապոնական պալատական երաժշտություն). Գագակուն սովորաբար հովանավորում էր կայսերական արքունիքի կամ սրբություններնի ու տաճարների կողմից։ Գագակու անսամբլները կազմված էին լարային, փողային և հարվածային գործիքներից։ Լարային գործիքների շարքում բիվան, կարծես, ամենակարևոր գործիքն էր նվագախմբային գագակու կատարումներում[5]։
- Շոմյո (声明, Բուդդայական երգեր). Թեև բիվան չի օգտագործվում շոմյոյում, գործիքի երգելու ոճը սերտորեն կապված է շոմյոյի հետ, հատկապես մոսո և հեյկե ոճերը[6]։ Ե՛վ շոմյո, և՛ մոսո-բիվան արմատացած են բուդդայական ծեսերի և ավանդույթների մեջ։ Հեյկե-բիվան, որպես մոսո-բիվայի նախորդ, բիվա հոշիի հիմնական գործիքն էր, ովքեր կույր բուդդայական քահանաներ էին։
Օգտագործումը ժամանակակից երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիվայի օգտագործումը Ճապոնիայում զգալիորեն նվազել է Հեյանի ժամանակաշրջանից հետո։ Արտաքին ազդեցությունը, ներքին ճնշումները և սոցիալ-քաղաքական ցնցումները վերաիմաստավորեցին բիվայի կերպարը. Օրինակ՝ Մուրոմաչիի ժամանակաշրջանի Օնինի պատերազմը (1338–1573) և դրան հաջորդած Պատերազմող պետությունների շրջանը (15–17-րդ դարեր) խաթարեցին հեյկյոկուի ցիկլը։ Հեյկյոկուն ճապոնական ավանդական երաժշտության հնագույն ժանրերից է, որը ծագել է 13-րդ դարում։ Արդյունքում երիտասարդ երաժիշտները դիմեցին այլ գործիքների, իսկ բիվա երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը նվազեց։ Նույնիսկ բիվա հոշիներն անցան այլ գործիքների, ինչպիսին էր շամիսենը (եռալար լյուտա)[7]։
1868 թվականին Տոկուգավայի շոգունատը փլուզվեց՝ և ի հայտ եկան Մեյձի ժամանակաշրջանը և Մեյձի հեղափոխությունը, որի ընթացքում սամուրայների դասը վերացավ։ Մեյձի ժամանակաշրջանի սկզբում հաշվարկվում էր, որ Տոկիոյում կային առնվազն հարյուր ավանդական պալատական երաժիշտներ։ Այնուամենայնիվ, 1930-ականներին այս թիվը Տոկիոյում նվազել էր մինչև 46-ի, և այդ երաժիշտների մեկ քառորդը հետագայում մահացավ Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Հետպատերազմյան Ճապոնիայում կյանքը դժվար էր, և շատ երաժիշտներ թողեցին իրենց գործը՝ հօգուտ ավելի կայուն ապրուստի[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Biwa | musical instrument». Encyclopedia Britannica. Վերցված է 21 April 2021-ին.
- ↑ Allan Marett 103
- ↑ Waterhouse 15
- ↑ Dean 156
- ↑ Garfias, Gradual Modifications of the Gagaku Tradition 16
- ↑ Matisoff 36
- ↑ Gish 143
- ↑ Garfias, Gradual Modifications of the Gagaku Tradition 18