Jump to content

Բիզնես պլանավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այլընտրանքային էներգիայի վերաբերյալ բիզնես պլանի ներկայացում
Բիզնես պլանի ներկայացում

Բիզնես պլան, պլան, ծրագիր, որի հիման վրա իրականացվում են բիզնես գործընթացները, կազմակերպության գործողությունները։ Բիզնես պլանը պարունակում է կազմակերպության, ապրանքների, դրանց արտադրության, սպառման շուկաների, մարկետինգի, գործընթացների կազմակերպման և դրանց արդյունավետության մասին տեղեկություններ[1][2]։

Բիզնես պլանը հակիրճ, ճշգրիտ, մատչելի և հասկանալի ձևով նախատեսվող բիզնեսի նկարագրությունն է, և իրենից ներկայացնում է կարևորագույն գործիք մեծ քանակի տարբեր իրավիճակների դիտարկման ժամանակ, որը թույլ է տալիս ընտրել առավել հեռանկարային ցանկալի արդյունքը և սահմանել դրան հասնելու միջոցները։ Բիզնես պլանը մի փաստաթուղթ է, որը թույլ է տալիս կառավարել բիզնեսը, այդ պատճառով էլ այն կարելի է դիտարկել որպես ռազմավարական պլանավորման անբաժանելի մաս և որպես կատարման ու վերահսկման ուղեցույց։ Կարևոր է դիտարկել բիզնես պլանը որպես հենց պլանավորման գործընթաց և որպես կազմակերպության ներքին կառավարման գործիք։

Բիզնես պլանը ծրագրային արտադրանք է, որը մշակվում է բիզնես պլանավորման ընթացքում։

Բիզնեսի պլանավորումը իրենից ներկայացնում է նպատակների սահմանման և դրանց հասնելու ուղիներ՝ մշակված գործողությունների ծրագրի միջոցով, որոնք իրականացման ընթացքում կարող են ճշգրտվել՝ փոփոխվող հանգամանքներին համապատասխան։

Պլանավորման տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանավորումը անընդհատ գործընթաց է, որ նպատակ ունի ձեռնարկության գործունեությունը համապատասխանեցնել շուկայի պահանջներին։

Պլանավորման տեսակները.

  • ռազմավարական (երկարաժամկետ)
  • միջինաժամկետ
  • կարճաժամկետ

Ռազմավարական պլանները արտացոլում են ձեռնարկության զարգացման հեռանկարները ապագայում (5 և ավել տարի)։

Միջինաժամկետ պլաններ (3-5 տարի).

Կարճաժամկետ պլաններ (1 տարի) — կապում են արտադրանքի ծավալը ունեցած ռեսուրսների հետ (արտադրական ֆոնդեր, աշխատողների քանակ)

Պլանները կազմում են ինչպես քանակային, այնպես էլ որակական ցուցանիշերով։

Քանակայինները բնութագրում են վաճառքի ծավալները, շահույթի ավելացումը, ինքնարժեքի նվազեցումը։

Որակական ցուցանիշերին են վերաբերում ձեռնարկության հեղինակության բարձրացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, ձեռնարկության աշխատակիցների մշակութային և կրթական մակարդակի բարձրացումը։

Ձեռնարկության զարգացման պլանը ներառում է հետևյալ բաժինները.

  1. ապրանքի արտադրության և իրացման պլան (արտադրական ծրագիր);
  2. գիտության և տեխնիկայի զարգացման պլան
  3. արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացման պլան
  4. նյութա-տեխնիկական ապահովման պլան
  5. կապիտալ շինարարության և կապիտալ ներդրումների պլան
  6. աշխատանքի և կադրերի պլան
  7. ծախսերի, շահույթի, արտադրության շահութաբերության պլան
  8. ֆինանսական պլան
  9. անձնակազմի սոցիալական զարգացման պլան
  10. բնության պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների պլան

Բիզնես պլանի կազմման նպատակները և խնդիրները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես պլանը ծառայում է երկու հիմնական նպատակների.

  • Ներդրողի համար տալիս է պատասխան այն հարցին, թե արդյոք արժե միջոցներ ներդնել տվյալ ներդրումային նախագծի մեջ։
  • Ծառայում է տեղեկատվության աղբյուր այն անձանց համար, ովքեր անմիջականորեն իրականացնում են նախագիծը

Բիզնես պլանը օգնում է ձեռնարկատիրոջը լուծել հետևյալ հիմնական խնդիրները.

  • սահմանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները
  • թիրախային շուկաները և այդ շուկաներում ընկերության դիրքը
  • ձևակերպել ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները, դրանց հասնելու ռազմավարությունը և մարտավարությունը
  • սահմանել այն անձանց, ովքեր պատասխանատու են ռազմավարության իրականացման համար, ընտրել աշխատակազմ, կազմել ընկերության կողմից սպառողներին առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը և սահմանել դրանց ցուցանիշերը
  • գնահատել դրանց ստեղծման և իրացման արտադրական և առևտրային ծախսերը
  • բացահայտել ընկերության ունեցած կադրերի, նրանց աշխատանքի մոտիվացիայի պայմանների համապատասխանությունը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ պահանջներին
  • սահմանել շուկայի հետազոտության, գովազդի, վաճառքների խթանման, գնագոյացման, իրացման ուղիների և ընկերության այլ մարկետինգային միջոցառումների ցանկը
  • գնահատել ընկերության ֆինանսական վիճակը և առկա ֆինանսական ու նյութական ռեսուրսների համապատասխանությունը սահմանված նպատակներին հասնելու հնարավորություններին, կանխատեսել խոչընդոտները, "ստորջրյա խութերը", որոնք կարող են խանգարել բիզնես պլանի պրակտիկ իրականացմանը

Բիզնես պլանն օգնում է ձեռնարկատիրոջը ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

  • ինչ տեսակի արտադրանք կամ ինչ նոր գործ ընտրել հայրենական և արտասահմանյան շուկա դուրս գալու համար
  • ինչպիսին կլինի առաջարկվող ապրանքների և ծառայությունների շուկայական պահանջարկը և ինչպես է այն փոփոխվելու
  • ինչ ռեսուրսներ և ինչ քանակի անհրաժեշտ կլինեն բիզնես նախագծի կազմակերպման համար
  • որքան են արժենալու անհրաժեշտ ռեսուրսները և որտեղ գտնել վստահելի մատակարարներ
  • որքան կկազմեն արտադրության կազմակերպման և համապատասխան շուկաներում արտադրանքի/ծառայությունների իրացման ծախսումները
  • ինչպիսին կլինի տվյալ արտադրանքի շուկայական գինը և ինչպես նրա վրա կազդեն մրցակիցները
  • ինչպիսին կարող են լինել ընդհանուր եկամուտները և ինչպես է պետք այն բաշխել բիզնես նախագծի բոլոր մասնակիցների միջև
  • ինչպիսին կլինեն արտադրության արդյունավետության ցուցանիշերը և ինչպես կարելի է դրանք աճեցնել

Բիզնես պլանի բովանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծրագրային արտադրանքի վաճառքի բիզնես պլան քարտեզի տեսքով
  1. Բիզնես պլանի ամփոփագիր (հակիրճ նկարագրություն)
  2. Նախագծի նպատակներն ու խնդիրները
  3. Կազմակերպության նկարագրությունը
  4. Ոլորտի իրավիճակի և զարգացման միտումների վերլուծություն
  5. Նպատակային շուկա
  6. Մրցակցություն
  7. Ռազմավարական դիրք և ռիսկերի գնահատում
  8. Մարկետինգի պլան և վաճառքների ռազմավարություն
  9. Օպերացիոն գործունեություն
  10. Տեխնոլոգիական պլան
  11. Կազմակերպչական պլան
  12. Անձնակազմի պլան
  13. Ֆինանսական պլան
  14. Սոցիալական և բնապահպանական պատասխանատվություն
  15. Բիզնեսից դուրս գալու պայմանները[3]

Միջազգային ֆինանսական-ներդրումային շուկաներում մշակված են բիզնես պլանների, տեխնիկա-տնտեսական հիմնավորումների և ներդրումային փաթեթների պատրաստման որոշակի ստանդարտներ և մեթոդիկաներ։

UNIDO մեթոդիկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես պլանի ընդհանուր կառուցվածքը, ըստ UNIDO-ի ստանդարտների, պետք է ունենա հետևյալ պարամետրերը.

  1. Ամփոփագիր
  2. Առաջարկվող նախագծի գաղափարը (էությունը)
    • Ընդհանուր ելակետային տվյալներ և պայմաններ
    • Նոր ապրանքի օրինակի նկարագրություն
    • Ձեռնարկատիրական գործունեության փորձի գնահատում
    • Իրացման շուկայի գնահատում
    • Նոր ապրանքի սպառողների նկարագրություն
    • Մրցակիցների գնահատում
    • Մրցակիցների նկատմամբ սեփական ուժերի և թույլ կողմերի գնահատում
  3. Մարկետինգի պլան
    • Մարկետինգի նպատակներ
    • Մարկետինգի ռազմավարություն
    • Մարկետինգի պլանի ֆինանսական ապահովում
  4. Արտադրական պլան
    • Նոր ապրանքի արտադրող
    • Արտադրության առկա և պահանջվող հզորություններ
    • Արտադրության նյութական գործոններ
    • Արտադրական գործընթացի նկարագրություն
  5. Կազմակերպչական պլան
    • Ընկերության կազմակերպա-իրավական ձև
    • Ընկերության կազմակերպական կառուցվածք
    • Պարտականությունների բաշխում
    • Տվյալներ գործընկերների մասին
    • Բիզնեսի արտաքին միջավայրի նկարագրություն
    • Ընկերության աշխատանքային ռեսուրսներ
    • Ղեկավար անձնակազմի մասին տվյալներ
  6. Ֆինանսական պլան
    • Եկամուտների և ծախսերի պլան
    • Դրամական մուտքերի և վճարումների պլան
    • Ընկերության ակտիվների և պասիվների համադրելի հաշվեկշիռ
    • Անվնասաբերության հասնելու գրաֆիկ
    • Ֆինանսավորման ռազմավարություն (դրամական միջոցների աղբյուրներ և դրանց օգտագործում)
    • Ռիսկի գնահատում և ապահովագրություն
  7. Հավելվածներ

ՎԶԵԲ (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) մեթոդիկան[4]

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՎԶԲ ստանդարտով բիզնես պլանի կառուցվածքն է.

  1. Վերնագիր
  2. Գաղտնիության հուշագիր
  3. Ամփոփագիր
  4. Ձեռնարկություն
    1. Ձեռնարկության զարգացման պատմությունը և վիճակը բիզնես պլանի կազմման պահի դրությամբ, ընթացիկ գործունեության նկարագրությունը
    2. Սեփականատերերը, ղեկավար անձնակազմը, ձեռնարկության աշխատակիցները
    3. Ընթացիկ գործունեությունը
    4. Ֆինանսական վիճակը
    5. Վարկերը
  5. Նախագիծ
    1. Ընդհանուր տեղեկություններ նախագծի մասին
    2. Նախագծի ներդրումային պլանը
    3. Շուկայի վերլուծություն, մրցունակություն
    4. Արտադրական գործընթացի նկարագրություն
    5. Ֆինանսական պլան
    6. Բնապահպանական գնահատում
  6. Ֆինանսավորում
    1. Վարկային միջոցների ստացման և մարման գրաֆիկ
    2. Գրավ և երաշխիքներ
    3. Սարքավորումներ և աշխատանքներ, որոնք ֆինանսավորվելու են վարկային միջոցների հաշվին
    4. SWOT-վերլուծություն
    5. Ռիսկեր և դրանց նվազեցման միջոցառումներ
  7. Հավելվածներ

BFM Group (Bureau of Financial Modeling) մեթոդիկան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բիզնես պլանի (ներդրումային նախագծի) վերնագիր
  2. Գաղտնիության հուշագիր
  3. Բիզնես պլանի ամփոփագիր
  4. Ընդհանուր դրույթներ
    1. Տեղեկություններ ընկերության մասին
      • Ընդհանուր տեղեկատվություն (ստեղծման տարի, կազմակերպա-իրավական ձև, տեղակայման վայր, կոնտակտային տվյալներ)
      • Տեղեկություններ սեփականատերերի և ընկերության առաջին դեմքերի մասին
      • Գործունեության հիմնական տեսակները
      • Ապրանքների և ծառայությունների բնութագիրը
      • Հիմնական ընթացիկ ֆինանսական ցուցանիշերը
      • Ընկերության SNW-վերլուծություն
    2. Տեղեկություններ նախատեսվող նախագծի մասին
      • Նախագծի էությունը
      • Նախագծի տեղակայման վայրը
      • Սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական միջավայրը
      • Ապրանքների/ծառայությունների ցանկը և նկարագրությունը
      • Հիմնական մարկետինգային առավելությունները
      • Նախագծի ընդհանուր արժեքը (կապիտալ ծախսերի ծավալը և անհրաժեշտ շրջանառու միջոցներ)
      • Փոխառու ֆինանսավորման ներգրավման ընդհանուր պահանջը
      • Նախագծի արդյունավետության հիմնական ցուցանիշերը
      • Նախագծի հիմնական ռիսկերը
      • Նախագծի սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքները
      • Առաջարկ ներդրողին/վարկատուին (վարկի ընդունելի արժեքը, մասնաբաժինների բաշխումը, շահույթի բաժանումը)
  5. Մարկետինգային պլան
    1. Բիզնեսի ոլորտի միջավայրը
    2. Ապրանքների/ծառայությունների բնութագիրը
    3. Իրացման շուկաների վերլուծություն
      • Շուկայի ծավալի և նրա զարգացման հնարավոր միտումների գնահատում
      • Շուկայի մասնաբաժնի և վաճառքների ծավալի գնահատում
      • Շուկայի սեգմենտվորում և արտադրանքի շուկայական դիրքի (նիշայի) սահմանում
    4. Մրցակցություն և մրցակցային առավելություններ
      • Մրցակից ապրանքների/ծառայությունների համեմատական բնութագիրը
      • Մրցակից ընկերությունների համեմատական բնութագիրը
      • Շուկայի մրցակցային իրավիճակի վերլուծություն
      • Մարկետինգային ռազմավարության հիմնական բաղկացուցիչների հիմնավորում (Մարկետինգ միքս)
      • Ապրանքների/ծառայությունների SWOT-վերլուծություն
    5. Ընկերության արտաքին տնտեսական գործունեության կազմակերպում
      • Արտաքին տնտեսական կապերի կազմակերպչական ապահովում
      • Արտաքին տնտեսական կապերի տնտեսական ապահովում
      • Արտաքին շուկա դուրս գալու ալյընտրանքային ձևեր
    6. Մարկետինգի պլանի ռազմավարություն
      • Մարկետինգի ընդհանուր ռազմավարություն
      • Գնագոյացում
      • Ապրանքների/ծառայությունների իրացման մարտավարություն
      • Հետվաճառքային սպասարկման և երաշխիքների տրամադրման քաղաքականություն
      • Գովազդ և ապրանքի առաջխաղացում շուկայում
    7. Վաճառքների պլան
      • Վաճառքների գործոնային վերլուծություն
      • Գների սեզոնային փոփոխության միտումներ
      • Վաճառքի ծավալների սեզոնային փոփոխության միտումներ
      • Գների զեղչային փոփոխություններ
    8. Մարկետինգի ծախսեր (հիմնավորում)
      • Պայմանական հաստատուն մարկետինգային ծախսեր
      • Պայմանական փոփոխական մարկետինգային ծախսեր
  6. Կազմակերպչական պլան և մենեջմենթ
    • Ընկերության կազմակերպա-իրավական ձևը
    • Աշխատակազմի ցուցակ
    • Կազմակերպական կառուցվածք
    • Ղեկավար անձնակազմի կենսագրություններ
    • Հիմնական գործընկերներ և փոխկապակցված ընկերություններ
    • Տեղեկություններ նախագծի իրականացման մասնակից խորհրդատուների, նախագծային և կապալառու կազմակերպությունների մասին
    • Նախագծի կազմակերպման իրավական հիմունքները
    • Հիմնական պահանջներ անձնակազմի նկատմամբ
    • Անձնակազմի վարձման, վերապատրաստման, ադապտացիայի ապահովում
    • Աշխատավարձի ֆոնդի հիմնավորում (հաստատուն և գործարքային մաս, բոնուսային համակարգ, այլ)
    • Աշխատավարձի վճարում (ամսական կտրվածքով մինչև նախագծի ավարտը)
    • Ապրանքների/ծառայությունների վաճառքից մուտքեր (ամսական կտրվածքով մինչև նախագծի ավարտը)
    • Ապրանքների/ծառայությունների իրացման պայմաններ (վճարում ձեռք բերման պահին, կանխավճար, վճարման հետաձգում)
    • Վերջնական արտադրանքի համար անհրաժեշտ հումքի և համալրիչների ցանկ
    • Հումքի և համալրիչների համար վճարման պայմաններ (վճարում ձեռք բերման պահին, կանխավճար, վճարման հետաձգում)
    • Տրանսպորտային և պահեստային լոգիստիկայի ձևավորում
    • Հումքին և համալրիչներին վերաբերող լոգիստիկ և ժամանակային ծախսումներ
    • Վերջնական արտադրանքի վերաբերող լոգիստիկ և ժամանակային ծախսումներ
    • Հումքի պաշարներ և գնումների հաճախականություն
    • Պատրաստի արտադրանքի պաշարներ (ամսական վաճառքի ծավալի նկատմամբ %)
    • Նախագծի Հարկային համակարգ
    • Հարկային վճարումներ (ամսական կտրվածքով մինչև նախագծի ավարտը)
    • Հաստատուն/վարչական ծախսեր (ամսական կտրվածքով մինչև նախագծի ավարտը)
  7. Ներդրումային պլան
    • Մինչև իրագործումը նախագծի բոլոր փուլերի յուրացման օրացուցային պլան
    • Ըստ նախագծի փուլերի վճարումների օրացուցային գևաֆիկ (սարքավորման, շինարարության և այլնի համար վճարումներ)
    • Գանտի դիագրամ
    • Նախագծի բոլոր ստեղծվող կապիտալ ակտիվների ամորտիզացիայի ձևերը և ժամկետները
    • Նախագծի հարկային վճարումների մեջ ամորտիզացիոն մասհանումների արտացոլումը
  8. Արտադրական պլան
    • Արտադրության համառոտ նկարագրություն
    • Արտադրական ցիկլերի նկարագրություն
    • Հումքով և համալրիչներով ապահովման ռազմավարություն
    • Արտադրական ռեգլամենտներ
    • Պետական և իրավական կարգավորում
    • Արտադրանքի բարելավման և վերջնամշակման հնարավորություններ
    • Առանձին ըստ յուրաքանչյուր արտադրանքի ուղիղ ինքնարժեքի հաշվարկ
  9. Ֆինանսական պլան
    • Ֆինանսավորման պահանջ (վարկի (ներդրման) գումարի հայթայթում և ֆինանսավորման գրաֆիկ)
    • Փոխառությունների մարման վճարումներ (վարկի մայր գումարի մարում)
    • Փոխառությունների սպասարկման վճարումներ (վարկի տոկոսներ)
    • Դրամական միջոցների այլ մուտքեր
    • Նախագծային բյուջեից այլ վճարումներ
    • Եկամուտների և վնասների մասին հաշվետվություն (ամսական կտրվածքով մինչև նախագծի ավարտը)
    • Դրամական միջոցների շարժի մասին հաշվետվություն (ամսական կտրվածքով մինչև նախագծի ավարտը)
    • Նախագծի հաշվեկշռային հաշվետվություն (ամսական կտրվածքով մինչև նախագծի ավարտը)
    • Նախագծի անվնասաբերության կետ
    • Նախնական շրջանառու միջոցների պահանջի հաշվարկ
    • Օպերացիոն լծակ (հաստատուն ծախսերի հարաբերությունը փոփոխական ծախսերին)
    • Ֆինանսական լծակ (Սեփական կապիտալի հարաբերությունը փոխառու կապիտալին )
    1. Ֆինանսական ցուցանիշեր (ամսական կտրվածքով մինչև նախագծի ավարտը)
      • Ընթացիկ իրացվելիության գործակից (CR), %
      • Շտապ իրացվելիության գործակից (QR), %
      • Մաքուր շրջանառու կապիտալ (NWC)
      • Պաշարների շրջանառելիության գործակից (ST)
      • Դեբիտորական պարտավորությունների շրջանառելիության գործակից (CP)
      • Աշխատանքային կապիտալի շրջանառելիության գործակից (NCT)
      • Հիմնական միջոցների շրջանառելիության գործակից (FAT)
      • Ակտիվների շրջանառելիության գործակից (TAT)
      • Պարտավորությունների հանրագումարի հարաբերությունը ակտիվներին (TD/TA), %
      • Պարտավորությունների հանրագումարի հարաբերությունը սեփական կապիտալին (TD/EQ), %
      • Տոկոսների ծածկման գործակից (TIE)
      • Համախառն եկամտի շահութաբերության գործակից (GPM), %
      • Օպերացիոն եկամտի շահութաբերության գործակից (OPM), %
      • Մաքուր եկամտի շահութաբերության գործակից (NPM), %
      • Շրջանառու ակտիվների շահութաբերություն (RCA), %
      • Արտաշրջանառու ակտիվների շահութաբերություն (RFA), %
      • Ներդրումների շահութաբերություն (ROI), %
      • Սեփական կապիտալի շահութաբերություն (ROE), %
    2. Նախագծի ընդհանուր արդյունավետության գնահատում
  10. Նախագծի ռիսկերի գնահատում
    1. Զգայունության վերլուծություն ըստ։
      • NPV
      • DPB
      • PI
      • IRR
      • PB
      • ARR
      • MIRR
      • D
    2. Նախագծի ծախսածածկման (անվնասաբերության) վերլուծություն
    3. Նախագծի վիճակագրական վերլուծություն (Մոնտե-Կառլո մեթոդ)
  11. Բիզնես պլանի հավելվածներ
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Աուդիտորական եզրակացություններ
    • Գույքի գնահատման մասնագետների եզրակացություններ
    • Ընկերության գովազդային թռուցիկներ
    • Արտադրանքի տեխնիկական նկարագրություններ
    • Կարևորագույն ղեկավարների ինքնակենսագրականներ
    • Կարևորագույն պայմանավորվածություններ և պայմանագրեր
    • Տեղեկություններ արտադրական գործընթացի մասին
    • Ապրանքի նկարներ և էսքիզներ
    • Շուկայի հետազոտության հաշվետվություններ
    • Կարևորագույն օրենսդրական ակտերից հատվածներ
  12. Նախագծի ապահովման մասին տեղեկություններ
  1. Ամփոփագիր
    1. Հակիրճ նկարագրություն
    2. Առաջարկվող արտադրանք և ծառայություններ
    3. Տեսլականը, նպատակները և խնդիրները
  2. Արտադրանք և ծառայություններ
    1. Ներածություն
    2. Արտադրանք և ծառայություններ
    3. Հարակից ապրանքներ և ծառայություններ
  3. Շուկայի և ոլորտի վերլուծություն
    1. Արտադրանքի և ծառայության օգտագործումը
    2. Ժողովրդագրական (դեմոգրաֆիկ) վերլուծություն
    3. Մրցակցություն
    4. SWOT-վերլուծություն
  4. Նպատակային շուկաներ
    1. Նպատակային սպառողներ
    2. Աշխարհագրական նպատակային շուկա
    3. Գնագոյացում
  5. Գովազդի և առաջխաղացման ռազմավարություն
    1. Առաջխաղացման ռազմավարություն
    2. Գովազդի տարածման միջոցներ
    3. Վաճառքների կանխատեսում
  6. Կառավարում
    1. Կազմակերպությունը և հիմնական անձնակազմը
    2. Ակտիվների անընդհատ սպառում
    3. Արտադրության նախապատրաստման ծախսեր
  7. Ֆինանսական վերլուծություն
    1. Իրացվող արտադրանքի ինքնարժեք
    2. Անվնասաբերության վերլուծություն
    3. Քանակական վերլուծություն
    4. Եկամուտներ և վնասներ
    5. Դրամական միջոցներ շարժ
    6. Ձեռնարկության հաշվեկշիռ
    7. Ռիսկեր
  8. Հավելվածներ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (UNIDO) պաշտոնական կայք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Райзберг Б. А., Лозовский Л. Ш., Стародубцева Е. Б. Современный экономический словарь. 5-е изд., перераб. и доп. — М.: ИНФРА-М, 2007. — 495 с. — (Б-ка словарей «ИНФРА-М»).
  2. Словарь «Борисов А. Б. Большой экономический словарь. — М.: Книжный мир, 2003. — 895 с.»
  3. Ронда Абрамс. (Бизнес-план на 100%: Стратегия и тактика эффективного бизнеса), М., «Ալպինա Պաբլիշեր», 2014 — 486 էջ, ISBN 978-5-9614-4548-0։
  4. «Cтруктура бизнес-плана по стандарту ЕБРР». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.