Jump to content

Բիանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիանկա (այլ կիրառումներ)
Բիանկա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՏատյանա Լիպնիցկայա
Ի ծնե անունՏատյանա Էդուարդի Լիպնիցկայա
Նաև հայտնի է որպեսBianka[1]
Ծնվել էսեպտեմբերի 17, 1985 (39 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԲելառուս
Ժանրերժամանակակից R&B[2]
ՄասնագիտությունԵրգչուհի, պրոդյուսեր, երգահան
Գործիքներվոկալ և դաշնամուր
Գործունեություն2005-այժմ
ԼեյբլPervoye muzykalnoye?
Պարգևներ
ԿայքՊաշտոնական կայք
 Bianka (singer) Վիքիպահեստում

Բիանկա (իրական անունը՝ Տատյանա Էդուարդի Լիպնիցկայա, սեպտեմբերի 17, 1985(1985-09-17), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուսական և ռուսական R&B երգչուհի և պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 17–ին Բելառուսիայի Մինսկ քաղաքում։ Այնտեղ է անցել նաև երգչուհու մանկությունը։

10 տարեկան հասակում նա ինքնուրույն սկսել է երգել՝ կրկնօրինակելով ծնողների ջազային հավաքածուի սիրելի երգիչներին։ 14 տարեկանում ստեղծել է իր առաջին երգը՝ «Первая любовь»: 16 տարեկանում երիտասարդ երգիչների «Մալվա» առաջին միջազգային մրցույթում ստացել է Գրան–պրի մրցանակ, այնուհետև Գրան–պրի մրցանակ էստրադային երգի և պարի երիտասարդ կատարողնարի «Белая Русь» փառատոնում, իսկ Օգինսկու անվան միջազգային մրցույթում զբաղեցրել է երրորդ մրցանակը՝ թավջութակի բաժնում։ 17 տարեկան հասակում կայացել է առաջին շրջագայությունը Գերմանիայում։ 2005 թվականին ստացել է առաջարկ ներկայացնել Բելառուսիան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Միևնույն ժամանակ նա համագործակցության առաջարկ է ստանում «Սերյոգա» նախագծի ղեկավար Սերգեյ Պարխոմենկոյից։ Բիանկան ընտրում է վերջինը, որի համար երբեք չի զղջում։

Բիանկայի կարիերան սկսվել է «Մարտ ստվերի հետ» (2005) բլոկբաստերի «Լեբեդինայա» սաուդթրեքի ստեղծումով՝ ռեփեր Սերյոգայի աջակցությամբ, որը նա կատարում է Մաքս Լորենսի հետ միասին։ Նա կատարում է սեփական ստեղծագործությունները։ 2006 թվականին նա թողարկում է «Ռուսական ազգային R’n’B» դեբյուտային ալբոմը և «Были Танцы» սինգլի հիման վրա դեբյուտային տեսահոլովակը, որը արտացոլում է սլավոնական և ամերիկյան մշակույթների միաձուլումը։ Դեբյուտային ալբոմը վաճառվեց ռեկորդային տպաքանակով՝ ամբողջ ԱՊՀ–ի և Ռուսաստանի տարածքում։ 2007 թվականին ստորագրում է պայմանագիր Sony BMG–ի հետ, ձայնագրում է երկու ստուդիային ալբոմներ։ Երեք տարի անց ստորագրում է նոր պայմանագիր Warner Music Russia–ի հետ և ձայնագրում է երկու ստուդիային ալբոմներ։ «Բիանկա Մուզիկա» ալբոմը թողարկվել է 2014 թվականին և «Я не отступлю» սինգլը զբաղեցնում է առաջատար դիրքեր երկրի բոլոր ռադիոալիքներում և նոմինացված է «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակին։ Այժմ երգչուհու ստեղծագործական կյանքում ընթանում է նոր փուլ։ Բիանկան փորձարարություններ է կատարում բառերի և երաժշտության հետ։

Պրոդյուսերական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին դարձել է երգչուհի ԲիգԲետայի պրոդյուսերը, որը նախկինում նրա բեկվոկալիստն էր և նրա համար գրում է «Девушка сильная» երգը։ Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։ Դեկտեմբերին լույս է տեսել երգչուհու երկրորդ հեսահոլովակը՝ «Это Новый год? - Да!» երգի հիման վրա։

Կեղծանվան առաջացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սերյոգա» նախագծից հետ համագործակցելուց հետո նրա մոտ հայտնվում է կեղծանուն՝ «Բիանկա»։ Ինչպես պատմում է հենց ինքը երգչուհին՝ գործընկերները և ընկերները աղջկան անվանում էին միայն այդպես։ Իսկ, երբ երգչուհին որոշում է նվաճել բեմը մենակատարային ծրագրով, ապա որոշում է ելույթ ունենալ Բիանկա անվան տակ։

«Ինձ դուր եկավ, ես մտածեցի և որոշեցի, ինչու ոչ, երբ դա համապատասխանում է իմ բնավորությանը և երաժշտական ոճին։ Ես գտնում եմ, որ Յանան կամ ցանկացած այլ ռուսական–բելառուսական անունը չի համապատասխանում R’n’B–ին, իսկ մասնագիտորեն ես աշխատում եմ միայն այդ ոճում։ Ես սիրում եմ անհատականությունը, այդ պատճառով ես համարում եմ, որ այդ անունը ինձ կատարելապես համապատասխանում է ոչ միայն ինձ, այլ նաև իմ երաժշտության ոճին»,– մեկնաբանում է Բիանկան։

Երաժշտական ոճը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիանկան իր ոճը անվանում է «ռուսական ազգային R’n’B», որի կարևոր առանձնահատկություններն են քնարականությունը և ռուսական ազգային երաժշտական գործիքների օգտագործումը (բալալայկա, հարմոն

2014 թվականի նոյեմբերին տեղի է ունենում MusicBox հեռուստաալիքի երկրորդ մրցանակաբաշխությունը, որում Բիանկան մրցանակի է արժանանում «Լավագույն հիփ-հոփ նախագիծ» անվանակարգում։

«Я не отступлю» երգը ավելի քան 20 շաբաթ գտնվում էր հիթ-շքերթի վերին հորիզոնականներում, ինչը Բիանկային թույլ է տալիս կարիերայում առաջին անգամ արժանանալ «Զոլոտոյ Գրամոֆոն» արձանիկին։ Նաև երգչուհին երրորդ անգամ ելույթ է ունենում «Տարվա երգ» երաժշտական փառատոնում։ Նաև երգը գտնվում է 2015 թվականի RU.TV մրցանակի «Տարվա երգ» անվանակարգում ներկայացված երգերի ցուցակում, իսկ երգի տեսահոլովակը անվանակարգվում է 2015 թվականի Муз-ТВ մրցանակին, «Լավագույն կանացի վիդեո» անվանակարգում։

2015 թվականի մայիսին երգչուհին թողարկում է «Sexy Frau» երգի տեսահոլովակը, որը ներկայացվում է RU.TV 2016 մրցանակի, «Ամենասեքսուալ տեսահոլովակ» անվանակարգում։ Նույն անվանակարգում է ներկայացվում նաև Պոտապ և Նաստյա Կամենսկիխ զույգի «Стиль собачки» երգը, որի աշխատանքներին իր մասնակցություն է ունենում նաև Բիանկան։

2015 թվականի նոյեմբերին թողարկվում է երգչուհու և ռեփեր Մոտի դուետը, որն ակնթարթորեն գրավում է երաժշտական հիթ-շքերթները։ Երգը անվանակարգվում է Муз-ТВ և մրցանակների «Լավագույն դուետ» անվանակարգում։ 2016 թվականի մայիսի 28-ին տեղի է ունենում RU.TV-ի մրցանակաբաշխությունը, որում «Абсолютно всё» երգը արժանանում է «Լավագույն դուետ» մրցանակին։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիային ալբոմներ

  • «Ռուսական ազգային R’n’B» («Русский народный R’n’B»)(2006)
  • «Ամռան մասին» («Про лето»)(2007)
  • «38 կողպեքներ» («38 замков»)(2008)
  • «Մեր սերունդը» («Наше поколение»)(2011)
  • «Բիանկա։ Երաժշտություն» («Бьянка. Музыка»)(2014)[3]

Զուգերգեր

  • «Ասա» («Скажи») (Մաքս Լորենսի և Սերյոգայի հետ)
  • «Դպրոցական տարիներ» («Школьные годы»)(CoffeeShop–ի հետ)
  • «Ասա» («Скажи») (Նիգատիվի հետ)
  • «Դու իմ ամառն ես» («Ты моё лето») (St1m–ի հետ)
  • «Քո աչքերը» («Eyes On You») (Young Fame–ի հետ)
  • «Սպիտակ լողափ» («Белый пляж») (Իրակլիի հետ)
  • «Արձակուրդ» («Отпуск») (St1m–ի և ՆեՊլագիատի հետ)
  • «Ընդմիշտ քեզ հետ» («Навсегда с тобой») (Dino MC47–ի հետ)
  • «Դինամո» («Динамо») (Bahh Tee–ի հետ)
  • «Բաց թող» («Отпусти») (Սացուրայի հետ)
  • «Սառը կանայք» («Холодные женщины») (Bahh Tee–ի հետ)
  • «Բանալիներ» («Ключи») (St1m–ի հետ)
  • «Հպվիր նրա մատներին» («Touch Her Toes») (Young Fame–ի հետ)
  • «Ծխի պես դեպի ամպերը» («Дымом в облака») (Պտախայի հետ)
  • «Ոսկին ձգում է մեզ» («Золото манит нас») (Ալեկսեյ Վորոբյովի հետ)
  • «Ապրել առանց քեզ» («Жить без тебя») (Իգոր Պոլանսկու հետ)

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2006 «Были танцы» Վլադիմիր Յակիմենկո «Ռուսական ազգային R’n’B»
2007 «Несчастливая любовь» Իգոր Իվանով «Ամռան մասին»
2007 «Про лето» Իգոր Իվանով «Ամռան մասին»
2008 «Про любовь» Իգոր Իվանով «38 կողպեքներ»
2008 «Школьные годы» (CoffeeShop–ի հետ) Վլադիմիր Յակիմենկո Ոչ ալբոմային սինգլ
2008 «Спаси» Իգոր Իվանով «38 կողպեքներ»
2009 «За тобой» Վլադիմիր Յակիմենկո TBA
2011 «Белый пляж» (Իրակլիի հետ) Ալեքսեյ Դուբրովին «Մեր սերունդը»
2011 «Без сомнения» Պավել Պունտուս «Մեր սերունդը»
2011 «Ты моё лето» (St1m–ի հետ) Պավել Խուդյակով «Մեր սերունդը»
2012 «А чё чё» Իգոր Իվանով «Մեր սերունդը»
2012 «Весна-лето 3 (Про Зою)» Իգոր Իվանով TBA
2012 «Рага» Պավել Պունտուս TBA
2013 «Дымом в облака» (Պտախայի հետ) Պավել Պունտուս «Հին գաղտնիքներ»
2013 «Бьянка-музыка» Պավել Պունտուս «Բիանկա։ Երաժշտություն»
2013 «Золото манит нас» (Ալեքսեյ Վորոբյովի հետ) Դմիտրի Կորոբկին OST «Օ․ Կ․ գանձերը»
2013 «Алле Танзен» Ալեքսեյ Գոլուբև «Բիանկա։ Երաժշտություն»
2013 «Ногами, руками» Ալեքսեյ Գոլուբև «Բիանկա։ Երաժշտություն»
2014 «Я не отступлю» Ալեքսեյ Գոլուբև «Բիանկա։ Երաժշտություն»
2014 «Звук Г*» Ալեքսեյ Գոլուբև TBA
2014 «Кеды» Ալեքսեյ Գոլուբև TBA

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2011 - Երջանիկ կյանքի կարճ դասընթաց – կամեո
  • 2014 - Խոհանոց - կամեո
  • 2014 - Նեֆորմատ - Մելենա
  • 2014 - Նշանառության տակ - Անաստասիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիանկա» հոդվածին։