Jump to content

Բեռնինա (լեռնազանգված)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնինա (լեռնազանգված)
Alpine group Խմբագրել Wikidata
Մասն էRhaetian Alps Խմբագրել Wikidata
ԼեռնաշղթաBernina Alps Խմբագրել Wikidata
ԵրկիրՇվեյցարիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԳրաուբյուդեն Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ46°22′48″N 9°54′36″E Խմբագրել Wikidata
Ամենաբարձր կետԲեռնինա Խմբագրել Wikidata
Նյութփոխակերպված ապար Խմբագրել Wikidata
Քարտեզ

Բեռնինա (գերմ.՝ Berninagruppe, իտալ.՝ Bernina), լեռնազանգված Արևելյան Շվեյցարիայում և Հյուսիսային Իտալիայում՝ Ինն և Ադա գետերի վերին հատվածների միջև, Կենտրոնական Արևելյան Ալպերի մի մասը[1]։

Ամենաբարձր կետը Բեռնինա (4049 մ) գագաթն է, որը գտնվում է Ալպերի արևելքում, որտեղ գագաթները ծովի մակարդակից բարձր են ավելի քան 4000 մ։ Աշխարհագրորեն լեռնազանգվածը, ինչպես բոլոր Արևելյան Ալպերը, բաղկացած է ժայռերից և թերթաքարերից։

Բարձրագույն կետերը՝ Բեռնինի սարերն են (4049 մ), Պունտա Պերուքեթի (4020 մ), Պիզզո-Ջուպո (3996 մ), Ալվ կամ Պիցցո-Բյանկո (3995 մ)։ Գագաթների մեծ մասը գտնվում են Իտալիայի և Շվեյցարիայի սահմանին։ Բեռնինան Գրաուբյունդեն կանտոնի բարձրագույն կետն է, իսկ Պունտա-Պերուքեթին՝ Լոմբարդիայի։

Բեռնինայի լեռնազանգվածում կա մոտ 150 սառցադաշտ՝ 104 կմ2 ընդհանուր մակերեսով[1]։ Դրանցից ամենամեծը՝ Մորտերաչը, ունի 7 կմ երկարություն և մոտ 16,4 կմ2 տարածք[2]։ Այնուամենայնիվ, 1990-ականներից ի վեր սառցադաշտի նահանջի արագությունը կազմում է մինչև 30 մ/տարի[3] և այդ տենդենցը պահպանվում է[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Словарь современных географических названий. Бернина
  2. «Vadret da Morteratsch, Pontresina (GR)» (գերմաներեն). Gletschermessnetz — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  3. «Glaciers online: Morteratsch 2005-2006» (գերմաներեն). Glaciers online — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  4. «Glaciers online: Morteratsch 1996-2007» (գերմաներեն). Glaciers online — Швейцарская сеть мониторинга ледников. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]